• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ընտանեկան երկրորդ ֆլեշմոբը մաթեմատիկայից

«Ուսումնական ամառ» նախագծով կազմակերպվում է ընտանեկան երկրորդ բաց ֆլեշմոբը մաթեմատիկայից, երբ  ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներում նույն օրը նույն ժամին զբաղված են մաթեմատիկայից խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով: Ինչպես առաջին, այնպես և երկրորդ ֆլեշմոբում հաջող հանդես եկած սովորողները հրավիրվում են մասնակցելու 2015թ. հուլիսի 13-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող «Մաթեմատիկա-շախմատ-լող» ճամբարին:

  • Երկրորդ  ֆլեշմոբը կազմակերպվում է 2015թ. հուլիսի 7-ին:
  • Առաջադրանքները նախատեսված են 6-12 տարեկան սովորողների և նրանց ավագ քույր-եղբայրների համար:  Ծնողները կարող են իրենց երեխաների հետ աշխատել:
  • Ֆլեշմոբի մասին տեղեկատվությունը տեղադրվում է կրթահամալիրի կայքում և դպրոցների ենթակայքերում, «Ուսումնական ամառ» բլոգում,  սոցիալական այլ ցանցերում:
  • Առաջադրանքները կրթահամալիրի կայքում, և դպրոցների ենթակայքերում տեղադրվում են հուլիսի 7-ին՝ ժամը 20.00:
  • Ընտանիքները պատասխաններն ուղարկում են matflesh@mskh.am  էլեկտրոնային հասցեով, մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 21.00, նշելով առաջադրանքը կատարող սովորողի անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը (ոչ դպրոցահասակների համար վերջին երկու տվյալը չի լրացվում): 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.