• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Պտղնիի տաճար՝ երկնային սլացք մարդկային մտքի

Նկարագրություն: 
Պտղնիի տաճար (հայտնի նաև որպես Պտղավանք), եկեղեցի ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության առավել ուշագրավ հուշարձաններից մեկը։ Վանքը ներկայումս կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը։ Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի եկեղեցական կառույցներին՝ հանդիսանալով այդ տիպի վաղագույն և լավագույն նմուշը։ Կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին (ճիշտ թվականը հայտնի չէ)։ Ունի 15,7 մետր լայնություն և 30,4 մ երկարություն, աղոթասրահի չափսերն են՝ 10,3մ լայնություն, 23,8մ լայնություն։ Ամբողջովին պահպանված հյուսիսային ճակատի ստորին մասի կենտրոնում գտնվում է կամարակամ, երկլանջ կտուրի տակ առնված շքամուտքը։ Քիչ բարձր աջ ու ձախ կողմերից շարված են երեքական միաձև ու միաչափ, կամարունքերով պսակված լուսամուտներ։ Մակարաունքերի զարդամոտիվները բազմատեսակ են՝ երկրաչափական, բուսական, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու թռչունների պատկերներ բովանդակող հարթաքանդակներով։ Հարավային ճակատին պահպանված լուսամուտի կամարունքը ևս պատված է հարթաքանդակներով, որոնք վաղ միջնադարյան հայկական արվեստի եզակի նմուշներ են։ Պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը, առաքյալները։ Առկա են աշխարհիկ բովանդակության քանդակներ, որոնց անվանում է նշված Մանուել Ամատունին («Մանուէղ Ամատունեաց Տէր» մակագրությամբ)` հեծյալ, որը նետահարում է արդեն վիրավոր մի գազանի։ Մանուել Ամատունու քանդակից աջ պատկերված է առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի` Սահակ Ամատունու հետ։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.