• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական կենտրոններ

Կրթահամալիրը իր կանոնադրական խնդիրները իրականացնելու նպատակով ստեղծում է ուսումնական կենտրոններ: Ուսումնական կենտրոնը համապատասխան բնագավառը սպասարկող ամբիոնն է: Ուսումնական կենտրոնի ղեկավարին կրթահամալիրի տօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Ուսումնական կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը ուսումնական կենտրոնին ժամանակավոր օգտագործման համար տրամադրում է տարածք, գույք և աշխատողներ:  Ուսումնական կենտրոնը պատասխանատու է իրեն կցված տարածքի, գույքի պահպանման, բարելավման և ըստ նշանակության օգտագործման համար:
Ուսումնական կենտրոնը.

  • ապահովում է կրթահամալիրի դպրոցների, քոլեջի և սովորողների ուսումնական պլաններով որոշված առարկաների և դասընթացների որոշակի խմբի սպասարկումը
  • կազմակերպում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային ուսումնական ծրագրերի մշակումը, դրանց մեդիագրադարանի ստեղծումը
  • իրականացնում է դպրոցականների և մեծահասակների լրացուցիչ կրթական ծրագրեր
  • ձևավորում է կրթահամալիրում դասավանդողների մասնագիտական խումբ (խմբեր)
  • մասնագիտական խորհրդատվություն է իրականացնում կրթահամալիրի դասավանդողներին
  • կազմակերպում է սեմինարներ դասավանդողների, սովորողների և այլոց համար
  • կազմակերպում է ակումբային գործունեություն
  • սովորողների համար կազմակերպում է ուսումնա-արտադրական գործունեություն
  • կազմակերպում է սովորողների մասնագիտական փորձառություն
  • կարզմակերպում և իրականացնում է ուսումնական նախագծեր, պլեներներ, համերգներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ
  • մատուցում է կրթական այլ ծառայություններ:

Ուսումնական կենտրոնները

Ուսումնական կենտրոնի ղեկավարի պաշտոնի նկարագրություն