• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հերթական բարձունքի հաղթահարումը

Նկարագրություն: 
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ: Գեղատեսիլ բնությունն ու ծաղիկներն ուղեկցեցին Թեղենիս լեռան լանջին թեղիներով շրջապատված բացատում գտնվող Թեղենյաց վանք, որը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում (պատմական Նիգ գավառում, որը Այրարատ նահանգի 15-րդ գավառն էր): Թեղենիսը Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է ( 2851 մ)՝ ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին։ Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2400 մ անտառապատ են, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային բուսականություն է։ Հյուսիսային-արևելյան լանջին Ծաղկաձոր քաղաքն է, որից ճոպանուղի է բարձրանում մինչև Թեղենիս։ / Հ.Գ. Տվյալները վիքիպեդիա ազատ հանրագիտարանից են: / Հ.Գ.2. Ծաղիկներն ու բնությունն իրականում շատ ավելի գեղեցիկ են: / Վերջին երկու լուսանկարների աղբյուրը. http://artschool.mskh.am/?p=42034 /