• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Շշմելու այցելություն «Տերյան» մշակութային կենտրոն

Նկարագրություն: 
Շշմելու այցելություն տաղանդավոր-ստեղծական Լիլիթ Մելիքյանի արվեստանոց՝ էն էլ մշակութային կենտրոն դարձած արվեստանոց («Տերյան» մշակութային կենտրոն), ուր ամեն մի անկյուն-հատված առանձնահատուկ ուշադրությամբ ու արարմամբ է լցված, ու հետաքրքիր օրինաչափությամբ էնպես է արված, որ էդքան տեսակով-նյութականությամբ-ոճով տարբեր ստեղծագործությունները մի տեսակ մեկ-ամբողջական են նայվում ու մի բան էլ խաղաղ ներդաշնակություն բերում վրադ, հետո՝ ավելի ուշ, նոր սկսում ես զգալ-ուսումնասիրել աշխատանքները արդեն առանձին-առանձին, հետո՝ մի քանի ավելորդ անգամ էլ ես շրջում, որ նորից բան բաց չթողնես ու մեկ է՝ էլի դուրս ես գալիս մի տեսակ համ չհասցրած-չկշտացած-անավարտ, համ լրիվ լիքը՝ էն էլ ինչ-որ բան ստեղծելու հավեսով լիքը:

Կարծիք

Ապրես, Անի ջան:

ինչ սիրուն էր ամեն ինչ :) բա էն սեղանը...

ՀԳ. իսկ ինչո՞ւ որեւէ տղա չկար սովորողների խմբում ։)

Այսօր բատիկայի խմբով գնացինք <<Տերյան>> մշակութային կենտրոն: Ինձ այնտեղ շատ դուր եկավ: Մենք շրջեցինք սրահով և տեսանք հիանալի արվեստի գործեր: Այնտեղ կային բատիկաներ, վիտրաժներ, կոլաժներ, խճանկարներ և կարված տարազներ: Ինձ ամենաշատը դուր եկան խճանկարներն ու բատիկաները, բայց բոլորն էլ անկասկած լավն էին: Ամեն մի աշխատանք իր խորհրդավորությունն ու յուրահատկությունը ուներ իր մեջ: Այնտեղի աշխատակցուհին մեզ պատմում էր իրենց գործունեության մասին: Մենք տեսանք, թե ինչպես է պատրաստվում խճանկարները: Բատիկաները արված էին մոմի և աղի օգնությամբ: Այդ էֆեկտները ավելի էին գեղեցկացնում աշխատանքը: Մի խոսքով շատ հետաքրքիր էր:

By Սիրանուշ Ասատրյան

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.