• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մայիսյան տասներորդ հավաքի հանդիպումներ

Նկարագրություն: 
Մայիսյան հավաքի շրջանակում այսօր տեղի ունեցավ սեմինար-հանդիպում «Անանիա Շիրակացի» ճեմարանի դասավանդողների հետ: Նրանք ներկայացրեցին ճեմարանում իրականացվող միջազգային բակալավրատի ծրագիրը և միջազգային կրթության խորհրդատվության ծառայությունը, որ հնարավորություն է տալիս ավագ դպրոցի սովորողներին իրենց ուսումը շարունակել միջազգային հեղինակավոր բուհերում: Լսարանն ակտիվ էր, հարցերը՝ շատ, քննարկումը՝ հետաքրքիր: