• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հենց նոր՝ մեր այգուց

Նկարագրություն: 
Ընդունեք խնդրեմ. հենց նոր՝ մեր այգուց: Հայկական կակաչը գրանցված է Կարմիր գրքում: Կակաչազգիների ընտանիքին պատկանող բուսատեսակ է: Այն առաջին անգամ նկարագրել է Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլը: Հայկական կակաչը երբեմն անվանում են նաև անատոլիական կակաչ: Հայկական կակաչը միամյա, երկամյա կամ բազմամյա, 20-40 սմ բարձրության հասնող բույս է, ծաղիկը թավշյա է, ալ կարմիր գույնի, ցողունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձև է, տերևները նստադիր են և մազմզոտ: Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձև և համաչափ: Պտուղը 0. 8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են: Հայկական կակաչը աճում է սկսած 1700-ից մինչև 3400 մետր բարձրադիր տարածքներում՝ հողի մանրախիճ կամ կրաքարային բաղադրություն ունեցող վայրերում: Հանդիպում է Թուրքիայի հարավ-արևելքում, Վանա լճի և Արարատ լեռան մերձակա վայրերում, ինչպես նաև՝ Հայաստանի և Պարսկաստանի բարձրադիր գոտիներում:

Կարծիք

Ավելացնեմ, որ մի քանի բարբառներում անվանում են նաև տոպ, պուտ բառն է` հնչյունափոխված: Անվանումը տրվել է սև պուտերի համար:

Շնորհակալություն, Կարինե ջան: Շատ հավանում եմ արևմտահայերի՝  այս ծաղկին տված անունը. հազրէ, լալէ: Արևմտահայոց մեջ Հազրէ, Լալէ անձնանուններ էլ են եղել այնպես, ինչպես արևահայերի մեջ՝ Հասմիկն ու Շուշանը:

Այո, Նունե ջան, Լալե, Լալա: Որպես հասարակ անուն` դարձվածքի մեջ է գործածվում` դեմքը լալա դառնալ`  շիկնել:

Մեր գյուղում էլ քո ծաղիկները լալա են, Նունե ջան, կամ խաշխաշ։

Լալեն կամ կակաչը Մուշ քաղաքի խորհրդանիշն է, քաղաքի գլխավոր փողոցը լուսավորվում է կակաչանման լամպերով: Մշո դաշտը հունիս ամսին կակաչով է պատված լինում: Ապրես, Նուն ջան, մանկությունս հիշեցի. Գորիսի գլխին Սյունյաց դաշտերը Մշո դաշտի պես մայիս-հունիս ամիսներին նույնպես կակաչով են պատվում: 

Էս ինչ հետաքրքիր ու բանիմաց ընկերներ ունեմ, հավե՜ս: Շնորհակալ եմ: Թամար ջան, չգիտեի: Ես էլ ասում եմ՝ ինչի եմ անընդհատ ու անհագի պես ձգվում այդ ծաղիկները, դու մի ասա՝  Մուշի հետ կապ ունեն...

Հիշեցի ցորենի արտը՝ Ղարաբաղից վերադառնալիս։

 

Այս անգամ էլ չսխալվեցիր, Նուն ջան, հուզվեցի: Ոնց եմ բոլորիդ սիրում. շնորհակալ եմ:

Երեխեք ջան, խնդրում եմ այս հրաշալի բնական դաշտային կակաչներից որևէ մի նկար ուղարկեք իմ ՖԲ վրա ։ Gohar Badalyan, New York

By gohar

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.