• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հեղինակային կրթական ծրագրերի մշակման բաց համակարգ

Հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրերի մշակումը, հաստատումը, հրապարակումը ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հաստատությունում

Իրավական հիմքերը

Հեղինակային կրթական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակումը, իրականացումը և տարածումը որոշված են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ,  2006-2015թթ ՀՀ պետական միջնաժամկետ եռամյա ծրագրերով, ՀՀ ԿԳՆ հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերով, կրթահամալիրի տնօրենի աշխատանքային պայմանագրով։

Ծրագիրը մշակում-լրամշակում, կազմակերպում և տարածում են  կրթահամալիրի մանկավարժական աշխատողները: Նրանց մեթոդական-հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները՝ ուսումնական կենտրոնները, մասնագիտական խմբերը (այսուհետ` ուսկենտրոն), որոնք ղեկավարում են առաջատար մասնագետները: Ծրագրի մշակման աշխատանքները համակարգում է կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան: Ծրագրի մշակման-լրամշակման աշխատանքը բաց է. ուսկենտրոնի ղեկավարներն ապահովում են դրա հրապարակային լինելը: Փոքր կտորներով և ամբողջական ծրագիրը, դրա փորձարկման, փորձաքննության արդյունքները քննարկվում են աշխատանքային խմբերում: Ծրագիր մշակող-լրամշակող մանկավարժական աշխատողը իր մշակումները քննարկում է կրթահամալիրում չաշխատող որևէ մասնագետի հետ, ով դառնում է աշխատանքի փորձագետը։ Արտաքին փորձաքննության համար կրթահամալիրը ծրագիրը կարող է ուղարկվել ոլորտում հայտնի որևէ մասնագետի կամ գործընկեր հաստատություն` նրանց մասնագետների փորձաքննությանը։ 

Ծրագրի քննարկումը կազմակերպվում է`

  • mskh.am սոցիալական ցանցում` ուսկենտրոնի բլոգում, կայքում, ենթակայքերում, «Դպիր» մանկավարժական ամսագրում, էլեկտրոնային փոստում.
  • ուսկենտրոնների ամենամսյա սեմինարներում.
  • կրթական ծրագրի (դպրոցի) մանկավարժական խորհրդում.
  • մանկավարժական, ծնողական ակումբներում.
  • կրթահամալիրի մասնաժողովում:

Մասնաժողովի ներկայացմամբ ծրագիրը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:

Հաստատված ծրագիրը հրապարակվում է ուսկենտրոնի բլոգում, մանկավարժության լաբորատորիայի էջում, մեդիագրադարանում:

Հեղինակային կրթական ծրագրի մշակման բաց համակարգը ներկայացված է ՀՀ ԿԳՆ ամենամյա հաշվետվություններով, մանկավարժական գիտափորձերի հաշվետվություններով, 2012թ. այն ենթարկվել է ԿԳՆ որոշած աուդիտի, 2013թթ. ստացել է կրթության և գիտության նախարարի հավանությունը կրթահամալիր նրա այցի ժամանակ:

ՀՀ ԿԳՆ նամակներով ծրագիրը պաշտոնապես ներկայացվում է հանրապետության հանրակրթական համակարգում, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ` Արցախի ԿԳՆ, Վրաստանի ԿԳՆ: Կրթական փոխանակումների միջոցով ծրագիրը, դրա արդյունքները ներկայացվում են հանրապետության, Արցախի, Վրաստանի հանրակրթական հաստատություններում: Հեղինակային ծրագրից իրենց ուզած չափով օգտվում են mskh.am-ի, մեդիագրադարանի շահառուները:

ՀՀ ԿԳՆ հաստատել է «Էկոլոգիա և բնապահպանություն», վրացերենի, թուրքերենի դասընթացների հեղինակային  ծրագրերը` պետական կրթական ծրագրում կիրառելու նպատակով: Պետական կրթական ծրագրի մշակման մեջ տարբեր չափերով օգտագործվել է նախադպրոցական կրթության, շախմատի ուսուցման, տարրական կրթության կազմակերպման մեր փորձը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել սովորողի ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հանրակրթական համակարգի գործարկման մեր փորձին: 

ՀՀ բնապահպանության նախարությունը հավանություն է տվել բնագիտության և բնապահպանության ուսուցման հեղինակային ծրագրին:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.