• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգ

Ուսումնական  աշխատանքը 1-12-րդ դասարանում կազմված է հետևյալ հիմնական բաղկացուցիչներից.

  • Դասարանական աշխատանք
  • Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն

Դասարանական աշխատանք՝ ուսումնական պարապմունք

Դասարանում, դպրոցում, կրթահամալիրի որևէ ուսումնական տարածքում, պարտեզում, քաղաքային պուրակում, թանգարանում, ձեռնարկությունում,  կատարվող աշխատանքն է, որը պարտադիր է պարապմունքի մասնակից բոլոր սովորողների համար: Դա սովորողի կողմից արվող անհատական կամ խմբային աշխատանք է: Դասարանական աշխատանքի արդյունքում սովորողն ապահովում է պետական հանրակրթական չափորոշչի ներկայացրած պահանջները և գնահատվում համապատասխան կարգով։ Դասից բացակայող, կրթահամալիրի տնօրենի, դպրոցի ղեկավարի հրամանով ուսումնական այլ գործունեություն իրականացնող սովորողը դասարանական աշխատանքը կատարում է տանը՝ որպես հեռավար ուսուցում:

Դասավանդողը ուսումնական պարապմունքի ծրագիրը նախօրոք հրապարակում է իր բլոգում: Դասարանում արվող գրավոր առաջադրանքների արդյունքները սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում: Դասարանում կատարվող աշխատանքը ստուգվում է կա՛մ դասարանում՝ խմբային քննարկման միջոցով, անհատապես, կա՛մ ուսուցչի` սովորողի վիրտուալ տարածքում արվող գրառումներով և ուղղորդումներով:

Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն:

Սովորողի անհատական ուումնական պլանում նշվում են այն գործունեությունները, որոնցից սովորողը` ծնողի հետ համաձայնեցված, ցանկանում է ունենալ տնային հանձնարարություն`որպես լրացուցիչ կրթություն: Լրացուցիչ կրթության փաթեթում նախագծեր են, ոչ ստանդարտ խնդիրներ ու առաջադրանքներ, հետազոտական-ստեղծական աշխատանքներ: Լրացուցիչ կրթության տնային առաջադրանքներն ուղղված են սովորողի նախասիրությունների բավարարմանն ու զարգացմանը: Այս փաթեթը դասավանդողը նույնպես հրապարակում է նախօրոք: Իր առարկայից տնային առաջադրանքներ ստացած սովորողի հետ դասավանդողն աշխատում է առցանց և առկա` նշանակված խորհրդատվական օրերին և ժամերին: Գնահատման մատյաններում արտացոլվում են նաև սովորողի տնային ուսումնական աշխատանքի հրապարակված արդյունքները:

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.