• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Սիրելի օր է, լուսավոր մի ծնունդ

Նկարագրություն: 
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է։ Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր։ Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է։ Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ։ Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց, հասկացիր սա։ Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա։ Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։ Վ. Սարոյան: Այսօր Կարինե Բաբուջյանի ծննդյան օրն է:

Կարծիք

Կարինե ջան, շնորհավոր: Թող այդ գեղեցիկ և հմայիչ ժպիտդ միշտ երեսիդ լինի: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք:

Կառ ջան, շնորհավորում եմ, քո վարակիչ ծիծաղով վարակիր աշխարհին,  թող աշխարհը լցվի բաբուջոտ ծիծաղով...

Կարինե ջան, շնորհավոր, ժպտա, վարակիր քո ժպիտով ու երջանիկ եղիր: Համբույրիկ:

Կարինե ջան, լուսե ու պայծառ էակ, ծնունդդ շնորհավոր: Պաչիկներ:

Շնորհավոր Բաբուջիկ ջան։ Ուրախ ապրես, երջանիկ լինես։

Կառ ջան, ծնունդդ շնորհավոր: Շատ եմ ուզում, որ միշտ լինես իսկապես երջանիկ: Անսահման լավը թող միշտ քեզ հետ լինի: Պաչիկներ:

Լավատես ու բարի մարդ, քնքուշ ու հմայիչ կին, հոգատար ու պահանջկոտ մայրիկ,  լավ ընկեր, լույս ես ճառագում: Քեզ շատ սիրում եմ: Շնորհավոր ծնունդդ)): 

Կառուսյա ջան,ծնուննդ շնորհավոր, քեզ անսահման  սեր, երջանկություն եմ ցանկանում: Եղիր ուրախ, առողջ և երջանիկ:

Շնորհավոր )))

Շնորհավոոոոոոո՜ր Կար ջան, երջանիկ և լուսավոր լինես, ինչպես որ կաս...

By Դիանա Գևորգյան

Կառ ջան, շնորհավորում եմ, մաղթում երջանկություն, առողջություն, ժպիտներ, ժպիտներ, շատ ժպիտներ:

Սիրելի ընկեր Կարինե, շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, ցանկանում եմ առողջություն ու հաջողություններ: Ձեզ շատ կարոտում եմ...

By Առաքել Գրիգորյան

Կար ջան, դու ազատ ու խաղաղ մարդ ես. սիրում եմ քեզ: 

Կար ջան,  շնորհավոր տարեդարձդ, մաղթում եմ քեզ սեր, երջանկություն ու անսպառ ժպիտներ.....

Շնորհավորում եմ, ամենայն բարիք քեզ....

 

Կառ ջան, շնորհավոր...
Երջանիկ, խաղաղ, պայծառ օրերով լի անսպառ տարիներ:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.