• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Գինի և տոն

Նկարագրություն: 
Գինու տոնը Վայոց ձորի Արենի գյուղում առաջին անգամ նշվել է 2004թ.հոկտեմբերի 9-ին: Այս անգամ նշվում էր հոկտեմբերի 5-ին: Տոնին մասնակցեցինք մի խումբ սեբաստացիներով: Օրը արևոտ էր, տրամադրություններս՝ նույնքան տաք: Ընկերներով մի ամբողջ օր իրար կողքի ... դե վայելք է, շատերիդ ծանոթ: Թե ինչպես է նշվել տոնը նախորդ տարիներին, չգիտեմ, չեմ եղել: Առաջին անգամ էի մասնակցում այս տոնին: Չեմ ասի, որ տպավորված եմ տոնից: Ծիսականության, ոգեղենության, ներսից եկող ուրախության պակաս կար: Գյուղացիները սիրով էին պատրաստվել, սիրով էլ հյուրասիրում էին: Ինչպես ռինդցի Խաչիկ Խաչատրյանը ասաց՝ մարդիկ շփման, հաղորդակցման, տոնի կարիք ունեն: Գոհ մնացի՞ն արենցիները: Բացի հյուրասիրությունից՝ ստացվե՞ց ակնկալվող առևտուրը: Չեմ կարող ասել: Իսկ մեզ այդ ամենը երկար չպահեց գյուղում: Շարժվեցինք առաջ կամ ավելի շուտ՝ ետ, դեպի Ռինդ:

Կարծիք

Շատ լավ տոն էր: Իսկական ժողովրդական տոն էր: 

Ուրախ եմ, որ քեզ դուր է եկել, Յուրա ջան: Բայց ես գինու տոնը այլ կերպ էի պատկերացնում՝ համաժողովրդական երգ-պար-ծափ ու ծիծաղ, ոչ թե մեկ մանկական պարի խմբի բեմականացված ներկայացում:

Լավ կլիներ, որ բեմականացված  ներկայացում ու այդ բարձրադիր բեմն էլ չլիներ: Տոնը վերջանում է այն պահին, երբ ակամա նայողի դերում ես հայտնվում: Ինձ համար ամենակարևորը գյուղացիների, այցելուների տոնական տրամադրությունն էր: Բոլորն ուրախ էին: Մի մարդ մոտեցավ ինձ ու ասաց. "Վաղն էլ կգաք Եղեգնաձոր: Մեր տոնը շարունակելու ենք Եղեգնաձորում": Միայն մի թերություն նկատեցի, որի վերացումով այդ տոնը գինու նման ոգելից կլինի: Հյուրասիրությունը պետք է գերիշխի առք ու վաճառքին: Գյուղացի հարևանների միջև պետք է հյուրասիրության շողամրցում լինի: Առատաձեռն հյուրասիրությունից հետո, բերքի գովքն անելուց հետո, ուրախ խոսք ու զրույցից հետո, մի քիչ գինովնալուց հետո առք ու վաճառքն էլ ավելի առատ ու տոնական կլինի: Իր տան առաջ սեղան բացած մի ութսունամյա տատիկի մոտեցա և գյուղական թոնրի լավաշ ուզեցի: Նա սեղանին դրված երկու լավաշները տվեց ինձ ու ասաց. " Իմ ձեռքով եմ խմորն արել ու թխել: Կերեք, անուշ լինի: Փող չեմ ուզում: Անուշ լինի": Նրա հոգին լի էր ուրախությամբ: Նա երջանիկ պահ էր ապրում, բայց այդ պահը շատ կարճ տևաց: Երբ նրան ասացի, որ տուն տանելու համար 10 լավաշ եմ ուզում գնել, նրա դեմքի ժպիտը ու հոգու տոնը չքացան ու լուրջ գործարարի նման ասաց, որ սպասեմ այդտեղ: Ես այդ ժամանակ դեռ այդ մտքին չէի հանգել, որ տոնը տոն է, քանի դեռ գերիշխում է հյուրասիրությունը:           

 Սեբաստացիները որտեղ, որ ոտք են դնում, արդեն տոնախմբություն է:  

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.