• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Անդրանիկ» սկաուտական ճամբար

Նկարագրություն: 
Հայ բարեգործական ընդհանուր միության «Անդրանիկ» սկաուտական ճամբարը գտնվում է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի անտառապատ, չքնաղ տարածքում: Ամեն տարի Բեյրութից, Սիրիայից, Վրաստանից, Երևանից, այլ երկրներից շուրջ երեք հարյուր 13-18 տարեկան հայ պատանիներ ու աղջիկներ մասնակցում են այս ճամբարին: Սկաուտների գիշերակացը բացառապես վրաններում է, իսկ տեղակայված տնակներում խոհանոցն է, հիգիենայի սենյակները: Հուլիսի 21-ին «Անդրանիկ» ճամբարի փակման արարողությունն էր, որին իր ծրագրով մասնակցեց կրթահամալիրի 12 հոգիանոց խումբը:
Բաժին: 

Կարծիք

Արմինե ջան շնորհակալություն նկարների համար: Դրանք բավական տեղեկություններ տվեցին ճամբարի պայմանների մասին: Բացի այդ, վրանային ճամբարի գաղափարը ոգևորող է և վստահ եմ որ մեր օգոստոսյան ճամբարն այնտեղ բացառիկ հետաքրքիր է լինելու:

Ճիշտ է, ես էլ իմացա ճամբարի մասին, հիմա հանգիստ կարող եմ գալ, բայց որ ճիշտ ասեմ՝ քնապարկ չունեմ։ 

By syuzanna hovhan...

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.