• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Եվրոպայից ողջունում է մեր Սոֆյան

Նկարագրություն: 
Ողջույն, սիրելիներս: Արդեն վայելում եմ Եվրոպան: Հասցրել եմ լինել մի քանի քաղաքներում, շատ սիրուն են: Բայց դե, հայի ու Հայաստանի համ ու հոտն ուրիշ է: Իմ սիրելիներ, առաջին քաղաքը Պրահան էր, որտեղ քիչ մնացինք, հետո Մյունխենում զբոսնեցինք, ապա մեքենայով (տղաս էր վերցրել) Ավստրիայով գնացինք Սլովենիա: Հիմա Սլովենիայում ենք, ամեն օր մի քաղաքում ենք լինում: Սիրելիներս, արդեն կարոտել եմ, մի քիչ էլ նախանձում եմ, որ միասին եք: Էլի ու էլի պաչիկներս ձեզ:

Կարծիք

Սոֆ ջան, կարոտել եմ քեզ, պինդ գրկում ու համբուրում եմ քեզ:

Տիկին Սոֆյա, կարոտել եմ Ձեզ, շատ գեղեցիկ նկարներ են: Ուրախ եմ, որ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Համբուրում եմ:

Սոֆ ջան, մենք էլ քեզ ենք կարոտել ու մենք էլ քեզ ենք նախանձում...

Շատ լավն եք։

Սոֆյա ջան, ողջույն: Քեզ կարոտել ենք, բամբասում ենք, տեղեկություններդ ու նկարներդ անհրաժեշտ էին... :)

Լավ մարդ, լավ ընկեր, հարազատ Սոֆ ջան, համբուրում եմ....

Իմ սիրելի տիկին Սոֆյա,մենք ել Ձեզ ենք շա՜տ կարոտել:

Ողջույն տիկին Սոֆյա ջան, այսօր Ձեր մասին էի մտածում, որ չմտա կայք ու տեսա նյութը, շատ ուրախացա: Լավ եղեք ու շուտ վերադարձեք մեզ մոտ:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.