• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կյորեսն ու մեծ գորիսեցին

Նկարագրություն: 
Կենսամշակությաին Շուշի նախագծի օրերին Սեբաստացիներ երգչախումբը ելույթներ ունեցավ Գորիսի ս.Գր. Լուսավորիչ եկեղեցում և Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում: Կարոտ կա այդ օրերի մեջ, որ դեռ չի մարում: Նկարաշարում Գորիսն է` իր անպաճույճ, բայց առինքնող տներով ու փողոցներով: 4-րդ նկարում այն ընկուզենին է, որ իրենց տան դիմաց տնկել է մանուկ Բակունցը հոր հետ միասին: 11-րդ նկարի պատշգամբից 1918 թ. գորիսեցիների առաջ ելույթ է ունեցել զորավար Անդրանիկը:
Բաժին: 

Կարծիք

Կրկին կարելի է գնալ Գորիս եւ ավելի շատ շրջել, զբոսնել փողոցներով եւ հիանալ գեղեցիկ տներով, որոնք հրաշակերտ ճարտարապետական կառույցներ են: Լավ կլիներ, որ հին երեւանյան երկհարկանի տներն էլ պահպանվեին, իսկ նորակառույցները ծայրամասերից կառուցվեին, ինչպես Թբիլիսիում է արվում, մեծացնելով քաղաքը, եւ մետրոյի կանգառներ ավելացվեին՝ քաղաքի տարբեր թաղամասեր առանց խցանման հասնելու համար: Միգուցե շատերը չհամաձայնեն, բայց, իմ կարծիքով, Երեւանը շատ խիտ է կառուցապատված, էլ չեմ ասում որոշ թաղամասերի, այդ թվում նաեւ ՀԱԶ-ի, միագույն, միանման քառակուսի, անհրապույր, տարածաշրջանին անհամապատասխան բարձրահարկ, պանելով կառուցված շենքերի մասին (ու՞ր մնաց հայկական վարդագույն տուֆը, որը ոչ միայն սիրուն է, այլ, ի տարբերություն պանելի, ձմռանը տաք է պահում, ամռանը՝ հով)՝  աղբահոտ մուտքերով, խաղահրապարակ եւ այգի չունեցող բակերով, էլ չեմ խոսում կարկատած ասֆալտի մասին...  Իսկ Գորիսում զգացողություններն ուրիշ էին, ջերմացնող եւ տրամադրող անբացատրելի ինչ-որ բան կար: Եթե նորից գնամ Գորիս, անպայման քարանձավներն ու բոլոր գեղեցիկ եւ հետաքրքիր տեղերը կայցելեմ, որոնց մասին այնտեղ պատմեցիք, հարգելի Թամարա:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.