• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Մհերի դուռ կամ Խալդիի դարպասներ

Նկարագրություն: 
Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր է, Մեջ աշխարքին ես չեմ մնա։ Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի, Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին էղավ քանց ընկուզ մի, Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։ Վանի Մհերի դուռ անվանումը ստացած ժայռախորշը գտնվում է ավելի քան 50 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքր, ժայռի ստորոտում` ստորգետնյա մեկ այլ շինություն կա: Մհերի դուռ խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որր փորագրվել է Իշպուինիի (825-810) և Մենուայի (810-786) օրոք: Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր: Անձավների մի մասը, հավանաբար, դամբարանի դեր է կատարել: Չարխի ֆալակը լեռան գագաթից մինչև նրա խորքերն իջնող անցք է, որն ըստ ավանդության տանում է դեպի Բախտի անիվը (Չարխի- ֆալակը): Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, արևմտյան կողմում, քարի ճակատը տաշված է շրջանակի մեջ առնված քառանկյունի մուտքի ձևով: Ժողովուրդը դրան կոչում է Մհերի դուռ: Խուլ մուտքի ամբողջ մակերեսը ծածկված է բևեռագրերով, որոնք պաշտամունքային բովանդակություն ունեն: Մհերի դուռը կոչվում է նաև Ագռավի կամ Ակրփու քար, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ: Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնան այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական‎‎‎‎‎ կյանքը: Փոքր Մհերը Վանա ժայռից դուրս պետք է գա Մհերի դռան միջով: Կոչվում է նաև Խալդիի կամ Աստծո դարպասներ: Ուրարտուում «աստծու դարպասներ» են կոչվել, հավանաբար, նաև հենց տաճարները: «Աստծու դարպասները», փոքրաթիվ բացառություններով, նվիրված էին Խալդիին. հայտնի արձանագրություններում ուրարտական արքաները, «դարպասներ» են կառուցել միայն Խալդիի համար: Խալդիի պաշտամունքն այնքան առաջնային էր Ուրարտուում, որ Գ. Ղափանցյանն այն անվանել է «խալդամոլություն»: «Մհերի դռան» լեգենդներից՝ Խալդիի կացարանը պատկերացվել է քարե «դռան» հետևում, լեռնային քարայրի մեջ, որտեղից նա դուրս է եկել ինչ-որ հատուկ դեպքերում, որոշ տոների ժամանակ: Մհերի դուռ կամ Ագռավու քար (ավանդապատում) Ամեն տարի Համբարձման և Վարդավառի գիշերը Վանա միջնաբերդից ոչ հեռու գտնվող Ագռավու քարը բացվում է, Մհերը դուրս է գալիս քարանձավից, փորձում հողի ուժը և համոզվելով, որ այն չի կարող դիմանալ իր ծանրությանը, վերադառնում հետ: Մի անգամ ինչ-որ հովիվ տեսնում է, որ ժայռը բացվել է, բայց Մհերը դուրս չի գալիս: Նա հարցնում է, թե երբ պիտի դուրս գա: Մհերը պատասխանում է, որ դուրս կգա այն ժամանակ, երբ ցորենի հատիկն ավելի խոշոր կլինի, քան ընկույզը, և երբ գարին ավելի խոշոր կլինի, քան մասուրը: Աղբյուր` Արամ Ղանալանյան, «Ավանդապատում» Արմեն Պետրոսյան, «Հայկական ավանդական դրամայի ակունքների շուրջ»

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.