• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Անիի Տիգրան Հոնենց կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի (Նախշլի)

Նկարագրություն: 
«664 թ. (ՄԹ 1215 թ.), երբ Աստծո ողորմածությամբ Անի քաղաքի բեյը հզոր և զորեղ Զաքարիան էր… Ես` Հոնենց ընտանիքից Սուլեմ Սմբատորենցի որդի, Աստծո ծառա Տիգրանս, իմ տերերին և երեխաներին երկար կյանք պարգևելու համար քարափի եզրին և մացառուտներով անանցանելի այս վայրում կառուցեցի այս վանքը` նվիրելով Սուրբ Գրիգորին և այն իր տերերից իմ արդար ունեցվածքով գնեցի և մեծ նեղությամբ և ծախսերով ամեն կողմից ապահովեցի նրա պաշտպանությունը: Այս եկեղեցին կառուցել տվեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունից և այն գեղեցկացրեցի բազմաթիվ նախշերով…»: Հոնենցը հսկայական կարողության տեր էր, և նույնիսկ Անիի փողոցներից մեկը կրում էր նրա անունը: Նրա դերը XIII դարի Անիի հասարակական կյանքում բավականին մեծ է: Հոնենցի մասին տեղեկությունները պահպանվել են նրա իսկ կառուցած եկեղեցու հարավային պատին: Վիմագիրն արվել է 1215 թվականին, վիմագրիչ Իսրայելի ձեռքով: Իսրայելը ժամանակի ամենահայտնի վիմագրիչներից է, նրա քանդակած յուրաքանչյուր տառ ճարտարապետական մանրանկարի հիասքանչ նմուշ է և աչքի է ընկնում համաչափությամբ և գեղեցկությամբ: Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր չափերով մեծ չէ: Նրա երկարությունը 14 մետր է, լայնությւոնը՝ 10մ: Եկեղեցու հատակագիծը նման է Մայր Տաճարի հատակագծին, բայց անհամեմատ փոքր է իր չափսերով: Եկեղեցին ներսից զարդարված է եղել ոսկե և արծաթե խաչերով ու ջահերով, ոսկեզօծ, արծաթազօծ ու մարգարիտներով պատված նկարներով: Եկեղեցին գրեթե ամբողջությամբ ծածկված է որմնանկարներով: Երկու հիմնական թեմա են պարունակում` Հիսուս Քրիստոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կյանքը: Գմբեթի տակ տեղ են գտել Սուրբ Մարիամի և տասներկու առաքյալների, Հիսուսի կիսանդրին տեղափոխող չորս հրեշտակների և Հիսուսի՝ երկինք համբարձման պատկերները, որոնք վնասված են: Եկեղեցու արևմտյան սենյակում պատկերված է Գրիգոր Լուսավորիչի կյանքից 16 տեսարան. Տրդատի կողմից Սուրբ Գրիգորի ձերբակալումը, զնդանը, նրան կրած տառապանքները, Հռիփսիմեի նահատակվելը, Տրդատ թագավորի և Վրաստանի, Աբխազիայի ու Աղվանքի թագավորների մկրտությունը: Գավթի հյուսիսային պատի վրա պատկերված են Իսահակ, Հակոբ և Աբրահամ մարգարեների, Սուրբ Մարիամի, Ադամի և դրախտի դռանը սպասող քառաձև արարածի որմնանկարները, որոնք արդեն բավականաչափ խամրել են: Կամարների տակ պատկերված են սրբեր կամ էլ մարգարեներ: Եկեղեցին հետագայում կոչել են նաև Նախշլի:

Կարծիք

Նուն ջան, շնորհակալություն մանրամասն նկարների և տեղեկության  համար:

Ես էլ եմ շնորհակալ, իմ ուխտավոր ընկեր: Մեծագույն սիրով եմ արել:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.