• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինարների կազմակերպման կարգ

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ամենշաբաթյա սեմինարները  կազմակերպվում են ամեն չորեքշաբթի, ժամը 15.15, տևողությունը՝  մինչև 60 րոպե, մասնագիտական խմբերով, կրթական աստիճաններով: Սեմինարը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառվում է մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում: Ամսական մեկ անգամ կազմակերպվում է ընդհանուր պարապմունք (ժողով)։ Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա սեմինարների ժամին կարող են կազմակերպվել համերգ, մանկավարժական աշխատողների մարզական պարապմունքներ։ 

Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցում. այլ վայր կարող է տեղափոխվել Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ` այդ մասին նախօրոք տեղեկացնելով մասնակիցներին mskh.am-ով և էլեկտրոնային փոստով: Պարապմունքը բաց է հանրապետության այլ դպրոցների մանկավարժական աշխատողների համար: Մասնակիցները սեմինարին գալիս են առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:

Հարցերը ներկայացնում և քննարկումը վարում են ծրագրով որոշված մանկավարժական աշխատողները՝ մասնախմբի ղեկավարը, դպրոցի մանկավարժական խորհրդի ղեկավարը, ծրագրով որոշված այլ մասնագետ։ Սեմինարի օրակարգը մասնախմբի բլոգում կամ դպրոցի ենթակայքում, մանկավարժության կենտրոնի բլոգում հրապարակվում է նախապես։ Սեմինարը նույն օրը լուսաբանվում է մասնախմբի բլոգում, դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։ 

Պարապմունքի թվային սարքավորումների անխափան շահագործման համար պատասխանատու են ընտրված կաբինետի ղեկավարը և կրթահամալիրի թվային միջոցների սպասարկման ծառայությունը, ղեկավար` Սեն Միքայելյան։ 

Կրթահամալիրի աշխատողների մասնակցությունը սեմինարին գրանցվում է սեմինարների հաշվառման մատյանում, որը պահպանվում է կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային հասցեի onedrive-ում։ Հաշվառման պատասխանատուն կադրերի տեսուչն է։

Սեմինարի ծրագրումը, կազմակերպումը, վարումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.