• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կահույք, այժմ արդեն էքսպոներում

Նկարագրություն: 
Այսօր [email protected]ը Նոյեմ Անդրեասյանի գլխավորությամբ (ում դուք տեսնում եք նկարներում) մասնակցեց «Կովկաս Շինարարություն և վերանորոգում Expo 2013»-ին (կարճ ասած՝ Կահույք Expo-ին), որը շարունակվելու է մարտի 29-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Մերգելյան իսնտիտուտ): Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Հայաստանի շինարարների միությունը Հայաստանի ճարտարապետների միությունը Հայաստանի դիզայներների միությունը: Ցուցահանդեսի մասնակիցներն են ավելիքան 60 տեղական և արտասահմանյան ընկերություններ (մենք հաշվեցինք միայն 41, որոնցից 2-ը բանկ էին, 5-ը թե 6-ը՝ հրատարակչություն կամ տեղեկատվական ծառայություն): Միջազգային մասնակիցները՝ 15%: Բայց կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ էքսպոյում մենք տեսանք քանդվող-հավաքվող տնակ, երեխաների համար վանդակ, տղամարդ, ով թերթ էր կարդում և հրաժարվում էր ներկայացնել իր կազմակերպությունը, տղամարդ, ով իրեն նկարելու համար 10 դոլար պահանջեց, իմ երազանքների խողովակը և շատ ուրիշ բաներ: Իսկ եթե հաշվի առնենք, որ մամլո հաղորդագրությանը, որտեղից էլ ես արտագրում եմ այս հույժ կարևոր տեղեկությունները, մենք սպասել ենք ընդամենը կես ժամ, կարելի է ասել, որ օրը հաջող էր:

Կարծիք

Սոնա ջան միայն մոռացել ես իտալական լանդշաֆտային դիզայի տաղավարի, որտեղ մի գանգրահեր գեղեցիկ մանչուկ կար և թուրքական համեղ լոխումի մասին պատմել: 

 

Հաաա, մանչուկի նկարը կա, բայց լոխումի համը ինչպե՞ս արտահայտեմ: Մմմմմմ))))

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.