• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ

Ավագ դպրոցում (այսուհետ՝ դպրոց) սովորողի ինքնակրթությունը իր անհատական ուսումնական պլանով որոշված  դասընթացի կամ դրա որևէ բաժնի ինքնուրույն յուրացումն է: Սովորողը ծրագրային նյութը ինքուրույն յուրացնելու մասին դիմում է դպրոցի ղեկավարին՝ ներկայացնելով ինքնակրթության անցնելու հիմնավորում: Սովորողին կցվում է մանկավարժ խորհրդատու (այսուհետ՝ խորհրդատու), ով օգնում է սովորողին՝ ինքնակրթության ծրագիրը կազմելու: Խորհրդատուն ստուգում է, որ սովորողն իմանա դասընթացի ծրագիրը: Ինքնակրթության ծրագրը պարունակում է.

  • Դասընթացի ծրագրի բաժինների հերթականությունը
  • Յուրաքանչյուր բաժնի յուրացման համար անհրաժեշտ ուսումնական գրականության, ուսումնական միջոցների, ուսումնական նյութերի ցանկը
  • Յուրաքանչյուր բաժնի յուրացմանը հատկացվող ժամանակը
  • Տվյալ բաժնի յուրացումն ստուգելու ձևը և միջոցները (միջանկյալ ստուգում)
  • Ուսումնական (հետազոտական, ստեղծագործական) նախագծի թեմա:

Սովորողի ինքնակրթության ծրագիրը հաստատում է դպրոցի ղեկավարը, ում հրամանով սովորողին տրվում է որոշակի ժամանակում այդ ծրագիրն իրագործելու իրավունք:
Դպրոցի գրասենյակը համապատասխան փոփոխություններ է կատարում սովորողի անհատական դասացուցակում:
Միջանկյալ ստուգումը չհանձնելու դեպքում սովորողը զրկվում է ինքնակրթության ծրագիրը շարունակելու իրավունքից:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.