• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

ՏՏ լաբորատորիա

Գործառույթներ

Լաբորատորիայի  ղեկավարի գործառույթներ

  1. Մասնաճյուղերի ուսումնական կաբինետների, կրթահամալիրի լաբորատորիաների աշխատանքի ծրագրային ապահովում
  2. Կրթահամալիրի սերվերային տնտեսության աշխատանքի համակարգում, անվտանգ աշխատանքի ծրագրային ապահովում
  3. Ծրագրերի կիրառումը ուղղորդելու, աշխատանքին հետևելու, խնդիրները հասկանալու և արդյունքներն ամփոփելու համար առաջադրանքների ստեղծում դասավանդողների և սովորողների համար
  4. Կրթահամալիրում համակարգչային ծրագրերի կիրառման էլեկտրոնային մատյանի վարման կարգի ստեղծում և դրա վերահսկում
  5. Կաբինետների ղեկավարների, դասավանդողների ուսուցում
  6. Նոր (նոր որակի) թվային միջոցների և ծրագրերի ձեռքբերման, նոր գործընկերության հայտերի ձևակերպում

Պարզաբանում

Թվային միջոցների սպասարկման կենտրոնի գործառույթներ

Կրթահամալիրի ուսուցման թվային միջոցների, համացանցի տեխնիկական սպասարկում և շահագործման ապահովում

  1. դասասենյակներում (կաբինետներում) առկա բոլոր թվային միջոցների ցանկացած ֆիզիկական խնդիրների վերացում, դրանց անխափան աշխատանքի ապահովում.
  2. բոլոր համակարգիչների ծրագրային սպասարկում.
  3. նոթբուք-նեթբուքների ծրագրային և ապարատային սպասարկում.
  4. հաշվապահությունում, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում և գրասենյակներում առկա տպիչների և սկաներների ծրագրային սպասարկում.
  5. կրթահամալիրի բոլոր դպրոցներում(մասնաճյուղերում), մեդիակենտրոնում անլար և կաբելային ցանցի ֆիզիկական ապահովում, խնդիրների վերացում. 
  6. դասավանդողներին անընդհատ տրվող մասնագիտական խորհրդատվություն: