• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի թափուր (այդ թվում՝ ժամանակավոր) պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկված մասնագետը:

Կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկվելու համար թեկնածուն.

  • համապատասխան հայտը լրացնելու միջոցով գրանցվում է կրթահամալիրի կայքի «Գործատու» բաժնում.
  • սահմանված կարգով մասնակցում է վերապատրաստման՝ առկա կամ հեռավար, իր ընտրությամբ.
  • իրականացնում է կամավորական աշխատանք՝ ուսումնական նախագծերի ձևով.
  • մասնակցում է «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին:

Այդ ընթացքում հետևում է իր էլեկտրոնային փոստին, պատասխանում նամակներին: Ունենում և վարում է իր ուսումնական բլոգը: Մասնակցում է կրթահամալիրի հավաքներին, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիա-ուրբաթ ընդհանուր պարպմուքների: Վերապատրաստման, ուսումնական նախագիծ իրականացնելու ընթացքում նրա հետ շփվող կրթահամալիրի աշխատողները իրենց կարծիքը թեկնածուի մասին գրավոր ուղարկում են կրթահամալիրի կադրերի տեսուչին: Կադրերի տեսուչի էլ.փոստի պահոցում յուրաքանչյուր թեկնածուի համար հավաքվում է թղթապանակ՝ հասանելի կրթահամալիրի տնօրենին, փոխտնօրենին, դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներին:

Կրթահամալիրի թափուր պաշտոնի առկայությունը որոշում է կրթահամալիրի տնօրենը: Դպրոցի տնօրենը կադրերի բանկից ընտրում է թափուր պաշտոնի համար համապատասխան թեկնածու: Իր ընտրած թեկնածությունը նա ներկայացնում է կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողներին՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար: Թեկնածուին ճանաչողները կարող են երաշխավորել նրան։

Որոշում կայացնելուց հետո դպրոցի ղեկավարը թեկնածուին ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին: