• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Տպավորություններ Գանձա կատարած ուխտագնացությունից

Կարծիք

Ինձ համար, երևի, անմոռաց կմնա խարույկի շուրջն անցկացրած երեկոն: Սարսափելի ցուրտ էր, բայց հոգուս մեջ ջերմություն էի զգում, որովհետև տեսնում էի 3 օրվա մեջ այնքան լավ ընկերներ դարձած տղաների և աղջիկների ու հասկանում էի, որ դա, թերևս, ամենակարևորն է:

  

Հիշարժան, տպավորիչ, անմոռանալի

<<Իմ դուռը բաց է, եկեք բոլոր Անուղիներդ` բաց է հոգիս>>, - ասում է  Վ.Տերյանը:  Գանձա  տանող բոլոր ճանապարհներն ու սրտերը բաց էին  մեր` ուխտագնացներիս առաջ: Սրտառուչ  հյուրասիրություն, ջերմություն, հոգատարություն  ու իսկական ընկերություն:  Տեսնել էր պետք,  թե մի քանի տասնյակ  պատանիներ ու  աղջիկներ իսկական ընկերության ինչ օրինակ էին: Ցտաշունչ եղանակն անգամ  անզոր եղավ  կասեցնելու նրանց  խարույկը, խարույկ, որ կարծես նրանց սիրո  ու սրտի ջերմությունից  էր  ուժ առնում:  Ու ես  ուզում եմ ասել, սիրելիներս, որ ձեզ շատ եմ սիրում: Կեցցեք:

Ընկեր Գոհար, բայց դուք ամբողջ ցուրտը չեք զգացել: Իմ համար էլ էր շատ տպավորիչ խարույկը: Բայց ամենակարևորը մարդկանց ջերմ վերաբերմունքն էր: Երբեք չեմ մոռանա այս օրերը:Ամենահետաքրքիրն այն էր, որ մթով բարձրացանք քարանձավները:

By Սյուզի Կարապետյան

Խոսքեր ուղակի չեմ գտնում բացատրելու այն տպավորությունները, որոնք  հիմա իմ սրտում են:

By Գոհար Մովսեսյան

Ինչ ծանոթ դեմքեր, ինչ ծանոթ վայրեր...

Արդեն կարոտել եմ Գանձային և այնտեղ ապրող մարդկանց` մեր լավ բարեկամներին:

Խոսքերն ավելորդ են:Իրոք որ, ամեն ինչ հիասքանչ էր:

By Արայիկ Ասատրյան

Տպավորություններս շատ և աննկարագրելի: Գանձայում երկրորդ անգամ էի լինում: Արդեն հասցրել եմ կարոտել Գանձայի իմ երկրորդ ընտանիքին և ընկերներիս, սիրով սպասում եմ նրանց:

By Սիմոնյան Լարիսա

Ես էլ արդեն շատ եմ կարոտել:Շատ լավ էր:Լավ միջավայր,լավ օրեր...Եվ ամեն ինչ շատ լավ էր:

By Սյուզի Կարապետյան

Անչափ ուրախ և աննկարագրելի զգացողություններ են ինձ պատել,,,,,միյան մի բան եմ շատ շատ ուզում,որ բոլոր պահերը կրկնվեն:

By Լիա Մովսիսյան

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.