• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հայոց պատմություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

12-րդ դասարանների համար

Ավագ դպրոցի 12-րդ դասարանի «Հայոց պամության» ծրագիրը կազմված է ԿԳՆ և ԳԹԿ ի կողմից հաստատված ծրագրային ուղեցույցին համապատասխան: Ծրագրով շաբաթական 2ժամ նախատեսված է ընդհանուր դասընթացի համար, մյուս մասըը՝ լրացուցիչ կրթության։
Ընդհանուր պարապմունքների և պետական ավարտական և միասնական քննությունների նախապատրաստման ծրագիր: 

Չափորոշային և ծրագրային պահանջներ
1. Հայոց պատմության տեղն ու դերը ավագ դպրոցում:
Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը նրա անցած ուղին է: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում հայ ազգային ինքնագիտակցությունն: Պատմությանն աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հիմքն է: Չիմանալով անցյալը չես կարող հասկանալ ներկան: Հայոց պատմության ուսումնասիրությունը ավագ դպրոցում պայմանավորված է սովորողներին հետագա կրթության կամ աշխատանքային գործունեության նախապատրաստելու, մեր օրերում հասարակության մեջ ազգային և հայրենասիրության ոգով  նրանց դաստիարակելու անհրաժեշտությումբ:

2. Հայոց պատմության առարկայի  հայեցակարգը:
Ավագ դպրոցում «Հայոց պատմություն» առարկայի դասը այնպես պետք է կազմակերպվի, որ սովորողները հիմնարար և կայուն գիտելիքներ ձեռք բերեն Հայաստան երկրի ու պետության անցած փառահեղ ուղու, հայկական քաղաքակրթության ստեղծած արժեքների մասին, և պատկերացում ունենա հիմնախնդիրների վերաբերյալ: Անհրաժեշտ է կարևորել հետևյալ  մոտեցումները:
1. Պատմական կրթության հիմքում դնել ազգային նպատակները, ինչպես նաև հաշվի առնել համաշխարհային արժեքները:
2. Բովանդակությունը պետք է կառուցել ժամանակագրական հաջորդականության և հետևողականության հիմքի վրա:
3. Նոր չափորոշիչներում և ծրագրերում շեշտադրում անել հայ մարդու գործունեության, նրա պատմական և ժամանակակից նկարագրի բացահայտման վրա:

3. Հայոց պատմություն առարկայի նպատակները:
ա) Սովորողին հիմնարար գիտելիքներ տալ հայկական քաղաքակրթության մասին:
բ) Զարգացնել սովորողի ճանաչողական սոցալական և անհատական կարոցություններն ու հմտությունները:
գ) Ամրապնդել սովորողի հարգանքը ու հպարտությունը հայրենիքի սեփական պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ:
դ) Դաստիրակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները:
4. Ուսումնական գործունեության տեսակները:
ա) Ուսումնական նյութի ուսումնասիրում և հաղորդում:
բ) Էլեկտրոնային ուսումնական  նյութերի հետ աշխատաք: Մեդիա:
գ) Քննարկումներ, բանավեճեր:
դ) Բանավոր հարցում, գրավոր թեմատիկ, գործնական և ինքնուրույն աշխատանքներ:
ե) Կինոդիտումներ, հանդիպումներ, նկարահանումներ:
զ) Ուսումնական ճամփորդություններ:

5. Սովորողներին ներկայացվող պահանջները:
Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ:
Սովորղը ուսումնառության ընթացքում պետք է հասցնի մինիմալը նվազագույնը Ա մակարդակ միջինը և Բ մակարդակ բարձր:
Ա մակարդակ - միջին
1) Պատկերացում ունենա հայ պատմագիտական անցած ուղու վերաբերյալ:
2) Կարողանա օր. բացատրել Վանի թագավորության հզորացման և անկման պատճառները:
3) Իմանա Հայաստանի միջազգային հարաբերությունների մասին:
Բ մակարդակ - բարձր
1) Հիմնարար գիտելիքներ ունենա հայ ժողովրդի հիմնախնդիրների մասին:
2) Կարողանա օր.` մեկնաբանել հայ ժողովրդի կազմավորման մասին եղած տեսակետները, օգտվել սկզբնաղբյուրներից և այլն:
3) Գնահատի օր. Հայաստանի ներկա քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակը և այլն:
6. Արժեքային համակարգ:
ա) Լինի հայրենասեր և պատրաստ լինի ծառայելու հայրենիքի պաշտպանությանը:
բ) Ունենա սեփական կարծիքը և հիմնավորի դա:
գ) Չհանդուրժի անօրինականությունները պաշտպանի իր և ընկերների իրավունքները:
դ) Կարևորի իր ակտիվ մասնակցությունը հայաստանում ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում:
ե) Գնահատի իր ուժերն ու կարողությունները:
զ) Գիտակցի իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները պահպանելու անհրաժեշտությունը:
7. Ուսումնառության արդյունքների գնահատումը:
Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է և ուսման որակի վերահսկումը: Գնահատումը պետք է լինի հստակ, որը կբարելավի ուսուցման գործընթացի արդյունավետությունը:
Գնահատումը կատարվում է հետևյալ կերպ:
1) Հայտորոշիչ գնահատում
2) Ընթացիկ գնահատում
3) Ամփոփիչ գնահատում

«Հայոց պատմություն» առարկայից սովորողին գնահատում են.
ա) Չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը:
բ) Սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները:
գ) Մտավոր գործունեության մակարդակը:

Ստուգման տեսակները
1. Բանավոր հարցում
2.Ուսումնական նյութերի ստեղծում էլեկտրոնային    տարբերակով
3. Թեմատիկ գրավոր աշխատանք
4. Գործնական աշհխատանք, հետազոտական աշխատանք
5. Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Ընթացիկ առաջադիմության ստուգումները գրանցվում են 10 -ը միավորային սանդղակով:
1 - « շատ վատ»
2 - « վատ»
3 - « անբավարար»
4 - « բավարար»
5 - « միջին»
6 - «Միջինից բարձր»
7 - «լավ»
8 - «շատ լավ»
9 - «գերազանց»
10 «բացառիկ»
Կարելի է կիրառել գնահատման այլ համակարգ ապահովելով դրանց  համարժեքությունը:

Ծրագիր XII դասարաններում շաբաթական 2 ժամ
Ընդհանուր հոսքային դասարանների համար: Նորագույն շրջան 1918թ -ից մինչև մեր օրերը:
Բաժին 1 Հայաստանի առաջին Հանրապետությունը 12 ժամ
Թեմա 1 - ա) Հ. Հ հռչակումը և Բաթումի պայմանագիրը: Իշխանության մարմինների ստեղծումը (օրենսդիր, գործադիր, դատական)
Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները (1 ժամ):
բ) Սոցիալ - տնտեսական և քաղաքական կյանքը: Սոցաիալ - տնտեսական դրությունը և գաղթականությունը: Ագրարային բարեփոխումները: ԱՄՆ - ի օգնությունը: Ամերկոմ քաղաքական կուսակցությունները (1 ժամ):
գ) Երկրի ներքին կայունության սպառնացող վտանգները թուրք - թաթարական խռովությունները: 1920թ. Մայիսյան ապստամբությունները: Բյուրո կառավարության ստողծումը (1 ժամ):
Թեմա 2 - Հայաստանի Հանրապետության դրությունը և Հայկական հարցը (4 ժամ)
ա) Կապերը Քառյակ միության երկրների հետ: Քառյակ երկրների պարտությունը: Հայ - վրացական պատերազմը 1918թ.: Լոռու «Չեզոք գոտու» ստեղծումը (1 ժամ):
բ) Հայ - ադրբեջանական հարաբերությունները: Զանգեզուրի պայքարը Գարեգին Նժդեհի իրադրությունը Ղարաբաղում, Շարուրում (1 ժամ):
գ) Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Սան - Ռենոյի կոբֆերանսը և 1920թ. Սևրի պայմանագիրը: Կիլիկիահայության աղետը (1 ժամ):
դ) Հայ - ռուսական հարաբերությունները 1920թ. օգոստոսի 10 - համաձայնագիրը (1 ժամ):
Թեմա 3 -  Հայաստանի առաջին հանրապետության անկումը (3 ժամ):
ա) Բոլշևիկյան Ռ -ի և Քեմալական Թուրքիայի մերձեցումը: Բաքվի համագումարը: 1920թ. Թուրք - հայկական պատերազմը և Ալեքսանդրապոլի պայմանագիրը (2 ժամ):
Կրկնություն թեմա 1, 2, 3, (2 ժամ):
ա) Բանավոր հարցում (1 ժամ):
բ) Ուսումնական նյութերի էլէկտրոնային տարբերակով(ֆիլմեր, քարտեզներ, սխեմաներ, հետազոտական աշխատանքներ) (1 ժամ):
Բաժին առաջինին հատկացվում է (12 ժամ):
Թեմա 1 - Խորհրդային Հայաստանը 1920 - 1922թթ. (3 ժամ)
ա) Հեղկոմների գործունեությունը: «Ռազմական կոմունիզմ» - ի քաղաքականությունը: 1921թ. Փետրվարյան ապստամբությունը:
ՆԷՊ. ՀԽՍՀ խորհուրդների ընտրությունները և առաջին համագումարը: ՀԽՍՀ -ի սահմանադրությունը: Կարմիր բանակը (1 ժամ):
բ) Զանգեզուրի գոյապայքարը (1920թ. վերջ - 1921թ. հուլիս):
1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը (1 ժամ):
գ) Հայ - վրացական և հայ - ադրբեջանական հարաբերությունները (Լոռի, Ղարաբաղ, Նախիջևան, Ջավախք) (1 ժամ):
Հայ - իրանական հարաբերությունները: Լոնդոնի (1921) և Լոզանի (1922 - 1923թթ.) կոնֆերանսները (1 ժամ):
Թեմա 2 - Սոցիալիստական հասրակության ձևավորումը Հայաստանում (4 ժամ):
ա) ՆԷՊ - ի կենսագործումը և կասեցումը Խորհրդային Հայաստանի Ինդուստրիայում:
Գյուղատնտեսության կոլեկտիվացումը և արդյունքները (1 ժամ):
բ) Հասարակական - քաղաքական կյանքը: Ստալինյան բռնությունները:
Խորհրդային Հայաստանը միութենական հանրապետություն: 1936թ. Սահմանադրություն: ՀԽՍՀ- ի նոր սահմանադրությունը և ԳԽ ընտրությունները (1 ժամ):
Թեմա 3 - Հայրենական մեծ պատերազմը և Հայ ժողովուրդը (1941 - 1945թթ.) (3 ժամ):
ա) Պատերազմի սկիզբը: հայաստանը Գերմանիայի և Թուրքիայի ծրագրերում: Հայկական դիվիզաների կազմակերպումը և մարտական ուղին (1 ժամ):
բ) Հայ զորավարները և հերոսները: Հայերի մասնակցությունը պարտիզանական պայքարին: Սփյուռքահայերի մասնակցությունը: (1 ժամ):
գ) Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի կոնֆերանսները (հայկական հարցի վերաբացման փորձերը) (1ժամ):
Թեմա 4 - խորհրդային Հայաստանի հետպատերազմային տարիներին (4 ժամ):
ա) Արդյունաբերության և գյուղատնտեսության հիմնախնդիրները: Բնակչության սոցիալական վիճակը և փոփոխությունները:
Հասարակական - քաղաքական կյանքը: Հայրենադարձությունը 1949թ. աքսորը:
բ) Հայաստանը «ձնհալի տարիներին»: Ազգային զարթոնք, Յա. Զարոբյան:
Խորհրդային Հայաստանը լճացման ժամանակաշրջանում: Բրեժնիսյան տնտեսական քաղաքականությունը:
Թեմա 5 - Խորհրդային Հայաստանը վերակռուցման շրջանում (5 ժամ):
ա) Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժման սկիզբը (1 ժամ):
բ) Արցախյան շարժման հետագա վերելքը (1 ժամ):
գ) 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժը:
դ) Արցախյան գոյամարտը (1990 - 1994թթ.) (Գետաշեն, Մարտունաշեն) (1 ժամ):
ե) Հայաստանի անկախության գործընթացւ 1990թ. մայիսի 20-ի ընտրություններ: 1990 օգոստոսի 23-ի հռչակագիրը: ԽՍՀՄ - ի փլուզումը: ԱՊՀ -ի ստեղծումը: (1 ժամ):
Կրկնության թեմա 1, 2, 3, 4, 5, (2 ժամ):
ա) Գրավոր աշխատանք (թեստեր):
բ) Ուսումնական նյութերի ներկայացում էլ. տարբերակներով:
Բաժին երկրորդին հատկացված է (24 ժամ):
Բաժին 3 Հայկական պետականությունը Արդի փուլում (4 ժամ):
Թեմա 1 - Հայաստանի երրորդ հանրապետությունը (3 ժամ):
ա) Հ. Հ պետականության կայացման գործընթացը: Ներքին գործընթացը: հասարակական - քաղաքական կյանքը (1 ժամ):
բ) Հ.Հ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը: Հայաստանը և Ռուսաստանը, Հայաստան և ԱՊՀ, Հայաստան և ՍԱԿ, Հայաստան և ԵԽ և այլն (1 ժամ):
գ) Հայկական մշակույթը նորագույն ժամանակաշրջանում, բոլոր ոլորտները և ճյուղերը (1 ժամ):
Թեմա 2 - Հայկական սփյուռքը 1920 - ից մինչև մեր օրերը:
ա) Հայկական սփյուռքը 1920թ - 1991թ: Սփյուռքի առաջացումը, կենտրոնը, Հայրենադարձությունը 1920 -ական թվականներին, Հայաստանի դատարանի գործուեությունը, հայրենիք - Սփյուռք կապեր (1 ժամ):
Ամփոփիչ կրկնություն (1 ժամ):
Ծրագիր XII  դասարան, շաբաթական (3 ժամ):
Հումանիտար հոսքային դասարաններ և հումանիտար խորացված ուսուցման դասարանների համար (Իրավագետ, Քաղաքագետ, Արևելագետ, Հայագետ, Հասարակագետ):
Այս դասարաններում 1 ժամ հատկացվում է նորագույն շրջանի պատմությանը
1918թ-ից մինչև մեր օրերը: Ընդհանուրը (34 ժամ) Տես ընդհանուր հոսքի ծրագիրը:
Հումանիտար հոսքային դասարաններին տրվում է ևս շաբաթական (4 ժամ): Պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրասվելու համար:
Ծրագրի բովանդակությունը
Ծրագիրը ընդգրկում է 3 ժամանակաշրջան
ա) Հին շրջան Հայկական քաղաքակրթության ակունքներից մինչև III -րդ դարի վերջը:
բ) Միջնադար IV -րդ դարից մինչև XVII դ. կեսը:
գ)  Նոր շրջան XVII դարի կեսերից մինչև XX դարի սկիզբը:
Թեմա 1 - Հայկական քաղաքակրթության ձևավորումը (9 ժամ):
Դաս 1 - Հայկական բնաշխարհը (1 ժամ):
    ա) Հայկական լեռնաշխարհի դիրքը, հետերը և լճերը:
    բ) Բնակլիմայական պայմանները և վարչական բաժանումը:
Դաս 2 - Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում (1 ժամ):
ա) Նախնադարի պարբերացումը: Հնագույն բնակատեղիները:
բ) Նեոլիթյան հեղափոխությունը և Էնեոլիթը:
գ) Պաշտամունք, հավատալիքներ:
Դաս 3 - Հայոց ծագումնաբանությունը (1 ժամ):
ա) Հայկ Նահապետը և Հայկյան Արամը:
բ) Վկայություններ (Հին Արևելք և Աստվածաշունչ):
Դաս 4 - Պետական կազմավորումները քա. III - րդ հազարամյակից մինչև քա. I հազարամյակի սկիզբը (1 ժամ):
ա) Շենգավիթ, Մեծամոր, Լոռի
բ) Հայկյանների Արարատյան թագավորություն, Արատտա, Արմանում
գ) Հ.լ. պետական կազմավորումները
Դաս 5 - Վանի թագավորություն (1 ժամ):
ա) Վանի թագավորության հիմնադրումը. Արամե, Սարդուրի, Իշպուինի, Մենուա:
բ) Թագավորության հզորացումը. Արգիշտի I, Սարդուրի II և հաջորդները:
գ) Տնտեսություն. շինարարաություն, մշակույթ:
Դաս 6 - Հայկազուն Երվանդյանների թագավորություն (2 ժամ):
ա) Պարույր թագավոր, Երվանդ Սակավակյաց:
բ) Սիգրան Երվանդյան, Կյուրոս Մեծ:
գ) Ա. մակեդոնացու արշավանքները և Հայկական թագավորությունները:
Թեմա 1 ից մինչև 7 դասը կրկնություն (1 ժամ):
(Թեստային առաջադրանքներ և ուս. նյութերի ստեղծում էլ. տարբերակով):
Թեմա 2 Մեծ Հայքի թագավորությունները:
(Արտաշեսյաններ և Արշակունիներ)
Դաս 8 - Հայաստանը Քա. II -րդ դարում (1 ժամ):
ա) Իրադրությունը Մերձավոր Արևելքում: Արտաշես I
բ) Հայկական հողերի միավորումը և բարեփոխումները: Արցախի քաղակականությունը:
Դաս 9 - Տիգրան II Մեծ (1 ժամ):
ա) Տիգրան II Մեծի նվաճումները:
բ) Հայաստանը աշխարհակալ տերություն:
գ) Տիգրանակերտի կառուցումը:
Դաս 10 - Հռոմեական պատերազմը (1 ժամ):
ա) Պատերազմի պատճառները և սկիզբը (I -ին փուլ քա. 69-67թթ.):
բ) Պատերազմի II - րդ փուլը (քա. 66թ. Արտաշատի պայմանագիրը):
Դաս 11 - Մեծ Հայքի թագավորություն, Տիգրան II - ի հաջորդների օրոք (1 ժամ):
ա) Հռոմեա - Պարթևական պատերազմը, Արտավազդ Ii
բ) Արտաշես II թագավորության անկումը:
Դաս 12 - Արշակունիների թագավորության հիմնադրումը (1 ժամ):
ա) Իրադարձությունը Մերձավոր Արևելքում: Տիգրան I
բ) Մեծ Հայքը Տրդատ I -ից հետո Սանատրուկ II, Վաղարշ I, Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը
գ) Հայաստանը III -րդ դարում: Մծբինի հաշտությունը, Տրդատ III Մեծ:
Դաս 13 -  Հայկական մշակույթը Հելենիզմի դարաշրջանում (1 ժամ):
ա) Հելենիզմը և հայաստանը:
բ) Նյութական և հոգևոր մշակույթ:
գ) Դիցարան:
Դաս 14 - թեմա 2 կրկնություն (2 ժամ):
(Ուս. նյութեր, թեստեր էլ. տարբերակով):
Թեմա 3 Հայկական քաղաքակրթությունը միջին դարերում (5 ժամ):
Դաս 15 Քրիստոնեության ընդունումը (1 ժամ):
ա) Քրիստոնեության հռչակումը:
բ) Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը:
Դաս 16 - Ավատատիրության հիմնադրումը (1 ժամ):
ա) Նախարարական համակարգը:
բ) Կառավարման համակարգը, բանակը:
գ) Բնակչությունը, քաղաքային կյանքը:
Դաս 17 - Արշակունյաց թագավորությունը (1 ժամ):
ա) Տրդատ III Մեծի գործունեությունը:
բ) Խոսրով III և Տիրան:
գ) Արշակ II Հայ - Պարսկական պատերազմը:
Դաս 18 - Հայաստանը Պապի և նրա հջորդների օրոք (1 ժամ):
ա) Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը:
բ) Թագավորության թուլացումը և անկումը:
Դաս 19 - Թեմա 3 -րդ կրկնություն (1 ժամ):
(Առաջադրանքներ, թեստեր) էլ. տարբերակով:
Թեմա 1 - Հայկական պետականության նախարարական շրջանը (7ժամ):
Դաս 20 - Մարզպանական Հայաստան (1 ժամ):
ա) Պարսից արքաների քաղաքականությունը:
բ) Վարդանանց պատերազմ:
Դաս 21- Վահանանաց ապստամբությունը (1 ժամ):
ա) Պատճառները, սկիզբը և ավարտը:
բ) Հայաստանի ինքնուրույնությունը: Վահան Մամիկոնյան:
Դաս 21- Հայաստանը VI - VII դարերում (1 ժամ):
ա) Արևմտյան Հայաստանը VI դարում
բ) Արևելյան Հայաստանը VI դարում
գ) Հայաստանը II - րդ բաժնումը (591թ.)
Դաս 22 - Հայաստանը VII -րդ դարում (1 ժամ):
ա) Պարսկա - բյուզ. պատերազմները VII դ. և Հայաստանը:
բ) Թեոդորոս Ռշտունի Հայ - արաբական պայմանագիրը: Հայաստանի անկախության վերականգնումը:
Դաս 23 - Արաբական տիրապետությունը Հայաստանում (1 ժամ):
ա) «Արմինկա» փոխարքայություն:
բ) 8-9 դարեր հակաարաբական ապստամբություններ:
Դաս 24 - Վաղմիջնադարյան մշակույթը (1 ժամ):
ա) Մաշտոց գրերեի գյուտը:
բ) Իրավունք և փիլիսոփայություն:
գ) Արվեստ:
Դաս 25 - Կրկնություն (1 ժամ):
(Առաջադրանքներ, ստուգում):
Թեմա 5 Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորությունը (5 ժամ):
Դաս 26 - Հայոց թագավորության վերականգնումը:
ա) Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները, Աշոտ I  (1 ժամ):
բ) Հայ - բյուզանդական հարաբերությունները Սմբատ I:
գ) Աշոտ II-րդ երկաթի պայքարը անկախության համար:
Դաս 27 - Հայաստանը X -րդ դարում (1 ժամ):
ա) Աբաս, Աշոտ III ողորմած:
բ) Անին Հայաստանի մայրաքաղաք:
գ) Սմբատ II Գագիկ I թագավորության հզորացումը:
Դաս 28 - Բագրատունյաց թագավորության թուլացումը և անկումը (1 ժամ):
ա) Ենթակա թագավորություններ (Վասպուրական, Վանանդի, Լոռի և Սյունիք):
բ) Բյուզանդիայի նվաճողական քաղաքականությունը:
գ) Թագավորության թուլացումը և անկումը Հավհաննես  Սմբատ Գագիկ II
Դաս 29 - Բագրատունյաց թագավորության պետական կառավարման համակարգը և տնտեսական կյանքը:
ա) Պետական կարգը, բանակը (1 ժամ): 
բ) Տնտեսությունը և առևտուրը:
Դաս 30 - կրկնություն (1 ժամ):
Ստուգարք, Թեստային առաջադրանքներ և ուս. նյութեր էլ. տարբերակով:
Թեմա 6 Հայոց պետականությունը XI - XIV դարերում (4 ժամ):
Դաս 31 - ա) Հայկական թագավորությունները և իշխանությունները: Կարս, Սյունիք, Լոռի:
բ) Հայոց կաթողիկոսական աթոռի տեղափողությունը: (1 ժամ):
Դաս 32 - ա) Ազատագրական պայքարը: Զաքարյանները Հայաստանում:
բ) Իշխանական նոր տները (1 ժամ):
Դաս 33 - ա) Մոնղոլական արծավանքները
բ) Հայկական իշխանական տները, պայքար թաթար - մոնղոլական տիրապետության դեմ (1 ժամ):
Դաս 34 - Կրկնություն 1 ժամ:
Թեմա 7 - Կիլիկյան Հայաստան (6 ժամ):
ա) Հայկական պետականության նախադրյալները Կիլիկիայում:
բ) Հայկական իշխանությունների առաջացումը (1 ժամ):
Դաս 36 - ա) Խաչակիրները և Կիլիկյան Հայաստանը:
            բ) Ռուբինյան իշխանության հզորացումը (1 ժամ):
Դաս 37 -  ա) Հայ եկեղեցու նոր թեմերի ձևավորումը:
                բ) Լևոն I մեծագործ Կիլիկիայի թագավորության հռչակումը, ներքին և արտաքին քաղաքականությունը (1 ժամ):
Դաս 38 - ա) Հեթումյանների արքայատոհմի հաստատումը:
             բ) Հարադերությունները խաչակիրների, մոնղոլների և մամլուքների հետ (1 ժամ):
Դաս 39 - ա) Ունիթորներ և Հակաունիթորներ:
                 բ) Թագավորության թուլացումը և անկումը 1375թ. (1 ժամ):
Դաս 40 - ա) Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և բանակը (1 ժամ):
Դաս 41 - Կրկնություն (1 ժամ), Թեստային առաջադրանքներ:
Թեմա 8 Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում (7 ժամ):
Դաս 42 - ա) Պայքար քոչվոր ցեղերի դեմ. Ազատագրական լեգենդ: Հայ եկեղեցու նվիրական աթոռները: Էջմիածին:
բ) Հայոց թագավորության վերականգման փուլը Աղթամարում (1 ժամ):
Դաս 43 - ա) Քաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում XVI դ. սկզբին: Թուրք - պարսկական պատերազմները և Հայաստանը (1 ժամ):
Դաս 44 - ա) Հայաստանի ազատագրական պայքարի նոր փուլը (Ստեփանոս Սալմաստեցի):
բ) Հայկական իշխանությունները. Արցախ, Սյունիք, Զեյթուն (1 ժամ):
Դաս 45 - Հայկական մշակույթը X - XIV դարում:
ա) Կրթություն: Բարձրագույն դպրոցներ:
բ) Պատմագրություն, Իրավագիտություն և Փիլիսոփայություն (1 ժամ):
Դաս 46 - ա) Գրականություն և արվեստ:
բ) Հայկական մշակույթի վերածննդի հիմնական արդյունքները (1 ժամ):
Դաս 47 - Հայկական Մշակույթը XV - XVII դ.
ա) Տպագրություն (Հակոբ Մեղապարտ) դպրոցը:
բ) Գիտությունը, Պատմագրությունը, Բնագիտությունը և Բժշկությունը
գ) Արվեստը (1 ժամ):
Դաս 48 - Կրկնություն (1 ժամ)
Թեստային առաջադրանքներ:
Դաս 49 - Անցած դասերի ամփոփիչ կրկնություն: Քննության թեստային առաջադրանքների կազմում և ստուգում (1 ժամ):
Թեմա 9 Պայքար Հայաստանի ազատագրության համար XVII դ.  2 րդ. կես - XIX դ. I -ին կեսին:
Դաս 50 - ա) Արևմտաեվրոպական կողմնորոշումը (Մահտեսի Մուրադ և ուրիշներ):
բ) Էջմիածնի 1677թ. ժողովը (Հակոբ Ջուղայացի):
գ) Հայաստանի ազատագրությունը (Իսրայել Օրի) (1 ժամ):
Դաս 51 - ա) Արցախի և Սյունիքի պայքարը, Ռազմաքաղաքական իրադրությունը Անդրկովկասում և Հայսատանում:
բ) Արցախի պայքարը, սղնախների կազմավորումը:
գ) Ռուսական զորքերի ներխուժումը Անդրկովկաս Կասպիտական արշավանքը 1722թ. և Թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս 1723թ. Երևանի ինքնապաշտպանությունը:
դ) Շարժման ծավալումը Արցախում (1 ժամ):
Դաս 52 - ա) Ազատագրական պայքարը Սյունիքում ( Դավիթ Բեկ, Մխիթար սեբաստացի):
բ) Հայկական իշխանությունները Արցախում (Համսայի Մելիքությունները) (1 ժամ):
Դաս 53 - ա) Ազատագրական պայքարը XVII դ. երկրորդ կեսին: Հովսեփ Էմին:
բ) Մովսես Սարաֆյանի ծրագիրը և Հովսեփ Արղությանի Հյուսիսային ծրագիրը (1 ժամ):
Դաս 54 - ա) Հնդկահայ ազատագրական խմբակը (Շահամիր Շահամիրյան):
բ) «Նոր տետրակ», «Որոգայթ փառաց», Շահամիրյանի ծրագիրը (1 ժամ):
Դաս 55 - ա) Արևելյան Հայաստանը և Ռուսատանը, Ռուս - Պարսկական պատերազմները, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին:
բ) Հայերի մասնկցությունը (Ներսրես Աշտարակեցի) Պարսկահայերի գաղթը (1 ժամ):
Դաս 56 -  ա) Հայկական մարզը:
             բ) Հայ եկեղեցին և ցարիզմի քաղաքականությունը 1836թ. եկեղեցական կանոնադրությունը (1 ժամ):
Դաս 57 - ա) Արևմտյան Հայաստանը XIXդ. I-ին կեսին, Արևելյան հարց և Ռուս- թուրքական պատերազմները:
բ) Արևմտահայերի մասնակցությունը և գաղթը Ռուսաստանի սահմաններ:
գ) Արևմտայհայության ծանր դրությունը 1830 - 1840թ-ին (1 ժամ):
Դաս 58 Կրկնություն (1 ժամ): Թեստեր:
Թեմա 10 Ազատագրական շարժման վերելքը XIX դ. II- րդ. կեսին և XX  սկզբին (8 ժամ): 
Դաս 59 - ա) Արևելյան հարցի սրումը 1877-1878թ. Ռուս- թուրքական պատերազմը:
բ) Հայկական հարցի միջազգայնացումը Բեռլինի կոնգրեսում (1 ժամ):
Դաս 60 - ա) Ազգային - հասարակական շարժումը Արևմտահայերի սահմանադրությունը: 1862թ. Զեյթունի ապստամբությունը:
բ) Ազատագրական խմբակները և կազմակերպությունները:
գ) Քաղաքական կուսակցությունները (1 ժամ):
Դաս 61 - ա) Ազատագրական պայքարի զինված փուլը Հայդուկային շարժում:
բ) 1894-1896թթ. կոտորածները: Սասունի և Զեյթունի ապստամբությունները:
գ) Արևելյան Հայստանը: 1903թ. հունիսի 12օրերին հայ- թաթարական ընդհարումներ (1 ժամ):
Դաս 62 - ա) Երիտթուրքերի հեղաշրջումը 1908թ. հայերի կոտորածները Կիլիկիայում:
բ) Հայկական հարցը 1912 -1914թթ (1 ժամ):
ա) Առաջին աշխարհամարտի պատճառները, սկիզբը, ընթացքը:
բ) Հայերի մասնակցությունը (կամավորական ջոկատները)
գ) Հայոց մեծ Եղեռնը (1 ժամ):
Դաս 64 - Հայաստանը 1917թ. Ռուսական հեղափոխությունների շրջանում:
ա) Փետրվարյան հեղափոխությունը: Օզակոմ ժամանակավոր կառավարությունը և Արևմտյան Հայաստանը:
բ) Արևմտայահերի առաջին հմագումարը: Արևմտահայերի ազգային խորհուրդը: Արևելահայերի ազգային խորհուրդը:
գ) Հոկտեմբերյան հեղաշրջում: Խորհրդային Ռուսաստանի և Հայկական հարցը (Բրեստ - Լիտովսկի) դաշնագիրը (1 ժամ):
Դաս 65 - Թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս:
ա) Հայոց զորքի դիմադրությունը, և Մայիսյան հ)երոսամարտերը:
բ) Հայոց պետականության վերականգնումը և Բաթումի պայմնագիրը (1 ժամ):
Դաս 66 - Հայական մշակույթը նոր շրջանում XVIIդ. II-րդ կեսից  XIXդ. I -ին կես:
ա) Դպրոցներ, տպագրություն գիտություն (պատմագրություն, գրականություն):
բ) Հայկական մշակույթը XIX դ. II -րդ կեսից և XXդ. սկզբին գիտություն, մամաուլ, արվեստ և ճարտարապետություն (1 ժամ):
Դաս 67 Ամփափիչ կրկնություն (1 ժամ):
Դաս 68 Ամփոփիչ կրկնություն (1 ժամ):

Լրացուցիչ կրթություն 12-րդ դասարան
Բացատրագիրը և հայեցակարգը համապատասխանում են ընդունված ստանդարտին:
Շաբաթական վեց դասաժամ:
Խնդիրներ և նպատակ
Սույն ծրագիրն իրականացվում է  12-րդ դասարանում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի և խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ և ոչ միայն: Լուծվող հիմնական խնդիրներն են.
  • Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
  • Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
  • Նախագծային աշխատանքների կազմակերպում, ձևակերպում և իրականացում
  • Պատմության գիտության ձերբազատումը թվերի անհետաքրքիր բազմություն դիտարկվելուց
  • Անցյալի կենսափորձի առօրյա կիրառում
  • Տրամաբանական և վերլուծական մտքի զարգացում
  • Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում
Արդյունքում
  • Սովորող, ով ունի բավարար գիտելիքներ Պատմություն գիտությամբ զբաղվելու և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու համար
  • Ծանոթ է հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
  • Տիրապետում է վերը նշված միջոցներին
  • Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է միասնական և ավարտական քննություններ:
Ուսումնական կաբինետ
 
Ուսումնական կաբինետը հագեցած է համապատասխան մեդիառեսուրսներով և գրադարանով: Գրադարանում առկա է ուսումնական անհրաժեշտ գրականության նվազագույն փաթեթը: 
 
Սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ
 
Լրացուցիչ կրթության պարագայում, երբ երկուստեք կա ոչ թե պարտադրանքի, այլ համատեղ հետաքրքրությունների դաշտ, դասավանդողին և սովորողին անհրաժեշտ գործիքները նույնականացվում են

Գրականության ցանկը
1. Հին և միջին դարեր
Սկզբնաղբյուրները
1. Ագաթանգեղոս «Հայոց Պատմություն» 1983թ.
2. Փավստոս Բյուզանդ « Հայոց պատմություն» 1983թ.
3.Մովսես Խորենացի «Հայոց պատմություն» 1981թ.
4. ղազար Փարպեցի «Հայոց պատմություն Թուղթ Վահան Մամիկոնյանին» 1982թ.
5. Սեբեոս «Պատմություն» 1979թ.
6. Ղևոնդ «Պատմություն» 1982թ.
7.Ստ. Օրբելյան  «Սյունիքի պատմություն»1986թ.
8. Հայ ժող. պատմության քրիստոմատիա Հ 1. 1981թ.
9. Հ. ժ. պ. քրիստոմատիա 2007թ.
10. Առաքել Դավրիժեցի  «Պատմություն» 1988թ.
Ուսումնասիրությունները
1. ժամկոչյան, Աբրահամյան, Մելիք - Բախշյան (Հ. Ժ . Պ սկզբից մինչև XVIIIդ. վերջը):
2.«Տիգրան Մեծ» «Հայաստանի պայքրը Հռոնի և Պարթևստանի դեմ»:
3.Շահինյան Լ. «Հայաստանը և առաջին Արշակունիները» 1993թ.
4.ՏԵր-Ղևոնդյան  «Հայաստանը VI -VIII դարերում 1996թ.
5.Մ.Զոլալյան «Արևմտըան Հայաստանը XVI-XVIII դարերում»:
2.Նոր և նորագւյն շրջանների սկզբնաղբյուրներ
1. Աբ. Եևանցի «Պատմակական պատերազմներ» 1721 - 1736թթ.: 1977թ. Վենետիկ:
2. «Նոր տետրակ» 1991թ.
3. Գիրք անուանեալ «Որոգայթ փառաց» Թիֆլիս 1913թ.
4. Հ.Հ պառլամենտի օրենքները (1918 - 1920թթ.) Երևան 1998թ.
5. Ա. Ֆ. Միասնիկյան «Ընտիր երկեր» Երևան 1957թ.
Ուսումնասիրություններ
1. Ն. Ադոնց «Հայկական հարց» 1996թ.
2. Աղայան Ծ. Հ. Ժ «Ազատագրական պայքարի պատմությունից»:
3. Զոհրաբյան Է. 1920թ. « Թուրք - հայկական պատերազմը»:
4. Զ. Կիրակոսյան «Առաջին աշխարհամարտը և արևմտահայոըթյունը»:
5. Պողոսյան Հ. «Զեյթունի պատմությունը»:
6. Օրմանյան Մ. «Ազգապատում», Հ. 3. 1927թ.
7. Վրացյան Ս. «Հայաստանի Հանրապետություն» 1993թ.
8. «Հայկական հարց» հանրագիտարան:
9.Հարությունյան Ա. «Թուրքական ինտերվենցիան»Անդրկովկաս:
10.Ուլուբաբյան «Արցախյան գոյապայքարի տարեգրություն»:
 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.