• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Հասարակագիտություն» առարկայի «Իրավագիտություն» բաղադրիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

11-րդ դասարան

Հայեցակարգ

Հանրակրթության պետական չափորոշչի համաձայն` «Հասարակագիտություն» առարկան «Հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը ներկայաց-նող պարտադիր ինտեգրված առարկա է հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների և ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների համար:
«Հասարակագիտություն» ինտեգրված առարկան միջին դպրոցում ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, իրավագիտությունից, բարոյագի-տությունից, գեղագիտությունից, իսկ  ավագ դպրոցում այն ներառում է գիտելիքներ գեղագիտությունից, բարոյագիտությունից,  հոգեբանությունից, տնտեսագիտությու-նից, իրավագիտությունից, քաղաքագիտությունից,  փիլիսոփայությունից:
«Հասարագիտություն» առարկայի հիմնական նպատակը մարդու և հասարա-կության  վերաբերյալ գիտական պատկերացումներ ունեցող, ճանաչողական, սոցիալական և անհատական կարողությունների ու հմտությունների տիրապետող, ազգային և համամարդկային հիմնախնդիրներին իրազեկ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող, սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացու ձևավորումն է։   «Հասարագիտություն» առարկայի «Իրավագիտություն» բաղադրիչի նպատակը իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացու ձևավորումն է։ Իրավագիտակցությունը, լինելով հասարակական գիտակցության ձևերից մեկը, մարդկանց, նրանց միավորումների, ամբողջ հասարակության հայացքների, գաղափարների, պատկերացումների ամբողջությունն է իրավունքի և իրավական երևույթների վերաբերյալ։ Իրավագիտակցությունը հսկայական դեր է խաղում հասարակական կյանքում, որը դրսևորվում է հետևյալ հիմնական գործառույթներով՝ ճանաչողական, գնահատիչ, կարգավորիչ։ Իրավագիտակցությունը նպաստում է իրավունքի ուսումնասիրությանը, ուստի և նրա իմացությանը։ Գնահատելով իրավունքը, դրա դրական և բացասական ազդեցությունը, իրավագիտակցությունը ձևավորում է որոշակի վերաբերմունք իրավունքի նկատմամբ։ Ուսանողները, ունենալով բարձր իրավագիտակցություն, կտիրապետեն իրենց հիմնական իրավունքներին ու պարտականություններին և, հարկ եղած դեպքերում, կկարողանան իրացնել իրենց իրավունքները ու ընդհանրապես, ավելի բարեխճորեն կբերաբերվեն իրենց պարտականությունների կատարմանը։
Առարկան պետք է ներառի գիտելիքներ`
- Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքի քաղաքական, տնտեսա-կան, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտների մասին.
- մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների ու քաղաքացիական հասա-րակության  մասին.
- հասարակական վարքի նորմերի, կանոնների, սովորողների իրավունքների ու պարտականությունների մասին.
- հասարակական և բնական երևույթների փոխկախվածության, աշխարհի միասնա-կանության և բազմազանության մասին:

Առարկայի ուսումնական նպատակները

Հասարակագիտության ուսուցումը պետք է ուղղված լինի սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
- վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, վերացարկել և համադրել հասարակա-կան կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ և փաստեր.
- տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել,  եզրակա-ցություններ անել և համապատասխան հղումներ կատարել.
- աշխատել թիմերով, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը,
- հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր.
- կապել կյանքը և ուսումնառությունը` համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
- ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխօգնության  հարաբերություններ մարդ-կանց հետ առօրյա շփումներում.
- հասկանալ և գնահատել իր հասարակական դերը` որպես որոշակի ժամանակա-շրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի.
- տարբերակել իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական ու ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնահատել օրենքների և օրինականության նշանակությունը, իրավագիտակից, օրինապաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար.
- արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել հասարակագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում.
- առաջնորդվել հանդուրժողականության սկզբունքներով.
- փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն, այլընտրանքային լուծումներ սոցիալական և հոգեբանական տարբեր  իրավիճակներում.
- դրսևորել  ստեղծագործական մտածելակերպ.
- ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները:
Ուսումնական գործունեության տեսակները

Ուսուցման գործընթացում` կախված թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի և սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից ու այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի հատվածի համար ըստ  նպատակահարմարության կարող են ընտրվել ուսումնական գործու-նեության հետևյալ  տեսակները`
• ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում
•ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ շրջապատող մարդկանց տարբեր խմբերի հետ     
•զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության  վերլուծություն 
• սկզբնաղբյուրների հետ աշխատանք
• հիմնախնդիրների հետազոտում 
• մտքերի տարափ 
• դերային խաղեր 
• հանդիպումներ հյուր դասախոսների հետ 
• խաղերի, մրցույթների անցկացում 
• բանավեճեր 
• թեստային աշխատանքների ու ստուգարքի անցկացում 
•նոր տեխնոլոգիաների օգտագործում, աշխատանք վիրտուալ գրադարանների հետ 
• թղթապանակների շարունակական պատրաստում, մեկնաբանում                                  
• արդիականության հակասական հիմնախնդիրների բաց քննարկում       
•անհատական ու խմբային, ինքնուրույն և համագործակցային  աշխատանքների կատարում 
• նախագծերի իրականացում
• հանրօգուտ աշխատանքների, ծրագրերի իրականացում  
• համայնքային հիմնախնդիրների հետազոտում 
• և այլն:

Առարկայի  բովանդակային պարտադիր միջուկ

• Ներածություն

• Թեմա 1. Իրավունք. հասկացությունը, էությունը (1 ժամ)
Իրավունք. հասկացությունը, էությունը, փոխհարաբերությունը սոցիալական նորմերի և բարոյական նորմերի հետ:
• Թեմա 2. Իրավունքի հիմնական դասակարգումը, իրավունքի աղբուրները  (2 ժամ)
Սահմանադրություն: Օրենքներ: Միջազգային պայմանագրեր: Գործադիր իշխանության մարմինների ակտեր:  Դատական նախադեպ:

• Թեմա 3. Իրավախախտում և իրավական պատասխանատվություն  (2 ժամ)
Իրավախախտման տարրերը: Իրավախախտման տեսակները. հանցանք, զան-ցանք: Իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները. քրեական, վարչական, կարգապահական: Իրավական պատասխանատվության նպա-տակները: Իրավական պատասխանատվության նշանակման սկզբունքները: Անչափահասների պատասխանատվության առանձնահատկությունները:

• Թեմա 4.Արդարադատություն. հասկացությունը, սկզբունքները և եղանակները (1 ժամ)
• Թեմա 5. Սահմանադրությունը՝ որպես իրավունքի աղբյուր (1 ժամ)
• Թեմա 6. ՀՀ Ազգային ժողովի մարմինները և գործունեությունը (1 ժամ)
• Թեմա 7. Օրենսդրական վարույթ (1 ժամ)
Օրենսդրական վարույթի փուլերը. օրինագծերի  մշակումը,  քննարկումը և ընդունումը:
• Թոմա 8. ՀՀ գործադիր իշխանություն, կառուցվածքը (1 ժամ)
• Թեմա 9. Դատական իշխանությունը և դատական համակարգը (2 ժամ)
ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները (1 ժամ)
Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ (1 ժամ):
• Թեմա 10. Դատարանը և դատավորները. Դատավորների նշանակման և լիազորությունների դադարեցման  կարգը (1 ժամ)
• Թեմա 11. Դատախազությունը, ոստիկանությունը և փաստաբանները (3 ժամ)
• Թեմա 12. Քրեական իրավունք, քրեական վարույթ. (2 ժամ)
Քրեական իրավունքի հասկացությունը, քրեական գործով վարոյթի փուլերը
• Թեմա 13. ՀՀ նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը (1 ժամ)
• Թեմա 14. Քաղաքացիական իրավունքի հասկացությունը և սուբյուկտները (2 ժամ)
• Թեմա 15. Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը (1 ժամ)
• Թեմա 16. Պայմանագրային իրավունք. Պայմանագիր կնքելու ընդհանուր կարգը , պայմանագրի փոփոխելը և լուծելը, պայմանագրի տեսակները (2 ժամ)
• Թեմա 17. Քաղաքացու կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցելը (1 ժամ)
• Թեմա 18. Ժառանգական իրավունք. Ժառանգությունն ըստ կտակի, ըստ օրենքի, ժառանգության ընդունումը, պահպանումը, կառավարումը, ձևակերպումը և դրանից հրաժարվելը (2 ժամ)
• Թեմա 19. Հարկեր և տուրքեր (1 ժամ)
• Թեմա 20. Ընտանեկան իրավունք. Ամուսնություն հասկացությունը (1 ժամ)
• Թեմա 21. Ընտանիքի անդամների իրավունքները և պարտականությունները, երեխաների իրավունքները։ Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ (2 ժամ)
• Թեմա 22. Աշխատանքային իրավունք, աշխատանքային պայմանագիր հասկացությունը (1 ժամ)
• Թեմա 23, Մարդու  իրավունքների Եվրոպական դատարանը, դատարան դիմելու կարգը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (1 ժամ)
Ամփոփում (1 ժամ)
Կրկնություններ և գրավոր հանձնարարություններ` 4 ժամ

Ուսումնական միջավայր
Արտադասարանային ուսումնական գործընթացում օգտագործվում են զանազան հարթակներ՝ mskh.am կայքը,  ուսումնական  TV-ն. կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային  ուսումնական փաթեթները, տարբեր բլոգներ, կայքեր, Youtube–ը, մեդիաընթերցասրահը և այլն:
Առարկայի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցները` համակարգիչ, անհատական նեթբուք, էլ. գրատախտակ,  կրիչ, ականջակալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, կայքերի, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր հետազոտական աշխատանք-ներ իրականացելու և այնտեղ հրապարակելու համար: Մեդիամիջոցների օգտագոր-ծումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛  տանը:
Սովորողները պարբերաբար օգտվելու են իրավական սկզբնաղբյուրների պաշտո-նական կայքերից, որոնք են՝
1. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (http://www.arlis.am/),
2. ՀՀ Նախագահի (http://www.president.am),
3. ՀՀ Ազգային ժողովի (http://www.parliament.am/),
4. ՀՀ կառավարության (http://www.gov.am/),
5. Հայաստանի դատական համակարգի (http://www.court.am/)
6. ՀՀ Սահմանադրական դատարանի (http://www.concourt.am/),
7. Դատական տեղեկատվական համակարգի (http://datalex.am/)
8. ՀՀ փաստաբանների պալատի (http://www.advocates.am/) պաշտոնական կայքերը:
9. Այլ սկզբնաղբյուրներ

Այլ օգտակար աղբյուրներ
1. Հայկական գիտական համագործակցություն (http://armscoop.com/, իրավագիտության բաժին)
2. Հայ բաց իրավաբանական բլոգ (http://armenianlegal.info/)
3. Հայկական իրավական տեղեկատու (http://legalportal.am/)
4. Իրավաբանական խճանկար (http://iravaban.net)/
5. ՀՊԱՀ գրադարան (http://bit.ly/SvpdMd)
6. Հայ իրավաբանների ֆեյսբուքյան ամենամեծ խումբ (http://on.fb.me/PqgsES)
Ուսումնական գործըթացը շարունակվելու է նաև տնային պայմաններում նշյալ աղբյուրներից օգտվելու միջոցով:
Կրթական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված հատուկ խմբում պարբերաբար հրապարակվելու են իրավագիտությանը վերաբերող նյութեր, համաձայն նախապես սահմանված կանոնակարգի (կհրապարակվի խմբում) տարբեր իրավական թեմաների շուրջ կազմակերպվելու են քննարկումներ և բանավեճեր:

Սովորողներին ներկայացվող պահանջները

Գիտելիքներ, կարողություններ և հմտություններ

Ուսումնառության արդյունքում սովորողը պետք է`

1. Սահմանի «իրավունք» հասկացությունը, բնութագրի իրավունքի էությունը, պատկերացում ունենա իրավունքի համակարգ, սահմանի «իրավունքի նորմ» հասկացությունը և պարզաբանի դրա կառուցվածքը;
2. Իմանա իրավունքի աղբույրները, իմանա «Սահմանադրություն» հասկացութ-յունը, բացատրի սահմանադրության դերն ու նշանակությունը, սահմանի «Օրենք» հասկացությունը և դրա հատկանիշները, սահմանի «Միջազգային պայմանագրեր» հասկացությունը, տարբերի իրավունքի նորմերի տեսակները, ներկայացնի գործադիր իշխանության մարմինների ակտերի տեսակները, մեկնաբանի դատական նախադեպի դերը։
3. Սահմանի իրավախախտում հասկացությունը և դրա տարրերը, թվարկի և բնութագրի իրավախախտման տեսակները, սահմանազատի հանցանքն այլ իրավախախտումներից, ներկայացնի իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները, իրավական պատասխանատվության նշանակման սկզբունքները, ներկայացնի անչափահասների պատասխանատվության առանձնահատկությունները, քննարկի իրավական պատասխանատվության հիմքերը։
4. Սահմանի «Արդարադատություն» հասկացությունը, ներկայացնի արդարադատության սկզբունքներն եղանակները։
5. Սահմանի «Սահմանադրություն» հասկացությունը, իմանա Սահմանադրությամբ ամագրված իրավունքների ու պարտականությունների մասին, առանձնացնի և գնահատի Սահմանադրության առանցքային փոփոխությունները։
6. Իմանա, որոնք են ԱԺ մարմինները և թվարկի դրանք, ներկայացնի ԱԺ գործունեության առանձնահատկությունները։
7. Պատկերացում ունենա օրենսդրական վարույթի, նրա փուլերի, օրինագծերի մշակման, քննարկման և ընդունման մասին։
8. Ընդհանուր պատկերացում ունենա գործադիր իշխանության մասին, ներկայացնի գործադիր իշխանության կառուցվածքը։
9. Պատկերացում ունենա ՀՀ դատական համակարգի մասին, ներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները, վերլուծի Սահմա-նադրական դատարանի փոխհարաբերությունը օրենսդիր և գործադիր իշխանության հետ։ Բնութագրի առաջին ատյանի դատարանները, սահմանի առաջին ատյանի դատարաններրի իրավասությունները, սահմանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանի իրավասությունները, վերջինիս դերն ու գործունեության նպատակը, ներկայացնի վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և կարգը։ Ընդհանուր պատկերացում ունենա քրեական վարույթի մասին, իմանա ձերբակալված և կալանավորված անձանց հիմնական իրավունքները, ծանոթ լինի դատավարական հարկադրանքի միջոցներին, ներկայացնի վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները։
10.  Ներկայացնի դատավորների նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը, բացատրի դատավորի անձեռմխելիությունը և անկախության երաշխիքները։
11. Իմանա դատախազության և ոստիկանության լիազորությունները, վերլուծի դատախազության և ոստիկանության պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում։ Ներկայացնի փաստաբանների դերը, փաստաբանական գործունեության բովանդակությունը, բացատրի փաստաբանների անկախութունը։
12. Սահմանի քրեական իրավունքի հասկացությունը, ներկայացնի քրեական գործով վարույթի փուլերը։
13.  Ընդհանուր պատկերացում ունենա ՀՀ նոտարների գործունեության իրավական հիմքերի մասին, իմանա նոտարական գործողությունների իրականացման կարգը։
14. Սահմանի քաղաքացիական իրավունքի հասկացությունը, թվարկի քաղաքացիական իրավունքի սուբյեկտներին, բացատրի քաղաքացու «Իրավունակություն» ու «Գործունակություն» հասկացությունները։
15.  Իմանա քաղաքացիական պարտավորության հասկացությունը և դրա կողմերը։ Իմանա պարտավորության կատարման պայմանները, ապահովման եղանակները և դադարման հիմքերը։
16. Սահմանի գործարքի հասկացությունը և իմանա գործարքների տեսակներն ու ձևերը, իմանա պայմանագրի հասկացությունը, պայմանագրային իրավունքի հիմնական սկզբունքները, բերի քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմնական տեսակների օրինակներ, ընդհանուր պատկերացում ունենա վերջիններիս մասին, իմանա գործարքների անվավերության հիմքերը, բացատրի պայմանագիր կնքելու, փոփոխելու և լուծելու կարգը։ Ներկայացնի տարբեր քաղաքացիաիրավական պայմանագրերի առանձնահատկությունները։
17.  Պատկերացում ունենա վնասի հատուցման ինստիտուտի մասին։ Ծանոթ լինի քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու կանոններին։
18. Իմանա ժառանգության հասկացությունը, ժառանգական իրավունքի հիմնական սկզբունքները, Բացատրի ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության էությունը: Սահմանի կտակի հասկացությունը: Ծանոթ լինի ժառանգությունն ընդունելու, բաժանելու և ժառանգությունից հրաժարվելու պայմաններին: Իմանա ժառանգությունը պահպանելու, կառավարելու և ձևակերպելու կարգը:
19. Ընդհանուր պատկերացում ունենա հարկերի և տուրքերի մասին, թվարի դրանց տեսակները։
20. Իմանա ընտանեկան իրավունքի սահմանումը, սահմանի ամուսնության հասկացությունը, իմանա ամուսինների իրավունքներն ու պարտականություն-ները։ Վերլուծի ամուսնության կնքման և անվավեր ճանաչման հետևանքները։
21. Իմանա ըտանիքի անդամների, մասնավորապես՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները։ բացատրի երեխաների որդեգրման կարգը
22. Իմանա աշխատանքային պայմանագրի հասկացությունը, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը և կողմերը, ծանոթ լինի աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին։ Իմանա գործատուի և աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Տարբերակի կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերը։ Վերլուծի արհեստակցական միություների դերը աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։
23. Պատկերացում ունենա մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի մասին, ծանոթ լինի եվրոպական կոնվենցիայի կառուցվածքին և բովանդակությանը, ծանոթ լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը։

Գրականության   ցանկ

Նորմատիվ փաստաթղթեր 

1. ՀՀ Սահմանադրություն
2. Կրթության մասին ՀՀ իրենք
3. Հանրակրթության մասին ՀՀ օրենք
4. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
6. ՀՀ քրեական օրենսգիրք
7. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
8. ՀՀ դատական օրենսգիրք
9. ՀՀ օրենքը Փաստաբանության մասին
10. ՀՀ ընտանեկան օրենսգիրք
11. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
12. Հանրակրթության պետական չափորոշիչ, Երևան, 2011:

Ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն
1. Իրավունք. մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 8-10-րդ դասարաններ, Հարությունյան Ն., Վաղարշյան Ա., Տիգրան Մեծ, Երևան, 2001:
2. Հասարակագիտության ուսուցման արդի հիմնահարցեր, ձեռնարկ մանկա-վարժների համար, Խաչատրյան Ս. և ուրիշներ, Տիգրան Մեծ, Երևան, 2005:
3. Հասարակագիտության ինտեգրված ուսուցում, Պետրոսյան Ս. և ուրիշներ, Լուսաբաց, Երևան, 2006:
4. Ժողովրդավարության հիմնարար արժեքներ. ուսումնական ձեռնարկ 8(9)-րդ դասարանների համար, Խաչատրյան Ս. և ուրիշներ, Էդիթ Պրինթ, Երևան, 2005:
5. Միջազգային մարդասիրական իրավունք, Հանս Պիտեր Գասեր, Ներածություն, ԿԽՄԿ, Երևան, 2003:
6. Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի. մեթոդական ձեռնարկ ուսոուցիչների համար: Էդիթ Պրինտ, Երևան, 2010:
7. Քաղաքացիական կրթությունը VII դասարանում: Ձեռնարկ ուսուցիչների համար, Մկրտչյան Մ. և ուրիշներ, Երևանի պետական համալսարան, Երևան, 2000:
8. Հասարակագիտության ընթացիկ գնահատման առաջադրանքների նմուշների            
ժողովածու, Թովմասյան Տ. և ուրիշներ, Տիգրան ՄԵծ,  Երևան, 2007:
9. Ուսումնասիրենք ժողովրդավարությունը, կառավարումը և ընտրությունները: Քաղաքացիական և ընտրական կրթության ուսումնամեթոդական ձեռնարկ, International IDEA և Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2007:
10.Քաղաքացի նախագիծ – համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ, Սիվիտաս, Երևան, 2009:
11. Введение в обществознание. Учебное пособие для 8-9 кл. общеобразоват. учреждений. Под ред. А.Н.Боголюбова. Москва, Просвещение, 1996.
12. Человек и общество. Учебное пособие по обществознанию для учащихся 10-11 кл. общеобразоват. учреждений. Под ред. А.Н.Боголюбова, А.Ю.Лазебниковой, Москва, Просвещение, 1996, 2011.
13. Введение в политологию, Учебное пособие для 10-11 кл. общеобразоват. учреждений. Гаджиев К.С., Каменская Т.В., Родионов А.Н., 3-е издание Москва, Просвещение, 1998.
14. Человек, 9 кл. Пособие для общеобразоват. учреждений, Гуревич П.С., 2-е изд. Москва, Дрофа, 1997.
15. Граждановедение. Учебное пособие для учащихся 9 классов, их родителей и учителей.  Соколов Я. и Прутченков А., Москва, “Гражданин”, 1997.
16. Методика гражданского образования, Иоффе А., Сивитас, Брянск, 2007.
17. О человеческом в человеке, под ред. И.Т.Фролова, Москва, Политиздат, 1991.
18. Гобозов, И.А., Введение в философию истории, 2-е издание, Москва, ТЕИС, 1999.

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.