• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Ընդհանուր մեդիապարապմունքի կազմակերպման կարգ

Ամեն ուրբաթ, ժամը 15.15-16.00, տեղի ունեցող ընդհանուր մեդիապարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառվում է մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում: 

Պարապմունքը կազմակերպվում է Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ համերգի ձևով  և mskh.am-ում` որպես կրթահամալիրի ուսումնական շաբաթվա մեդիաամփոփումՊարապմունքի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով. ներկայացվում են դասարան-համույթի, ակումբ-համույթի, դպրոց-համույթի, կրթական ծրագիր-համույթի ծրագրային ելույթները՝ ընթերցում, թատերական, երգ, պար։ Դրանք ուղեկցվում են հատուկ պատրաստված տեսանյութերով։ Մայր դպրոցում պարապմունքի ժամանակ սահմանվում է հատուկ ռեժիմ, որ բացառում է երթևեկը: Պարապմունքը բաց է բոլորի` սովորողների, ծնողների, այլոց համար. մասնակիցները սրահ են գալիս առանց ուշանալու և մնում են մինչև վերջ:  

Պարապմունքին մանկավարժական աշխատողների, սովորողների մասնակցության հաշվառումը ներառված է դպրոցի, խմբի (դասարանի, ակումբի) հաշվառման մատյաններում, իրականացվում է սահմանված կարգով, դպրոցի ղեկավարի կողմից կամ նրա որոշած անձանց միջոցով։ 

Պարապմունքի ծրագրումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը և լուսաբանումը պատասխանատուների ուսումնական-հասարակական երկշաբաթյա նախագիծն է, որը հաշվառվում է նախագծի ղեկավարի, մասնակիցների անհատական պլաններում, սահմանված կարգով գրանցվում է, գնահատվում։ Պատասխանատուները մեդիապարապմունքի ծրագիրը կազմելու համար մեկ շաբաթ մասնակցում են կրթահամալիրի դպրոցների առավոտյան ընդհանուր պարապմունքներին, հետևում mskh.am-ին, ենթակայքերին, հաջորդ շաբաթ կազմում են ծրագիրը, հետևում, որ համարները ծեսի, թատրոնի, երաժշտության, ձայնագրման, տեսագրման մասնագետների աջակցությամբ ավելի ներկայանալի դառնան։ 

Պարապմունքի ծրագիրը mskh.am-ում հրապարակվում է այդ շաբաթվա երկուշաբթի օրը՝ մինչև վարչական խորհուրդը կամ մասնաժողովը: Պատասխանատուների կողմից կարգով որոշված մյուս նյութերը՝ կրթահամալիրի շաբաթվա խրոնիկա, կրթահամալիրի ենթակայքերից ընտրված շաբաթվա նյութերի հղումներ, մեդիագրադարանի նորություններ, տեղադրվում են mskh.am-ում շաբաթվա վերջում՝ շաբաթ երեկոյան կամ կիրակի։ 

Մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը հաստատում է ընդհանուր մեդիապարապմունքի պատասխանատուների ցուցակը ուսումնական կիսամյակի համարՊարապմունքին սովորողի մասնակցությունը որոշում է դպրոցի, նախագծի ղեկավարը։ Մեդիապարապմունք-համերգի համակարգողներն են կրթահամալիրի ծեսերի կենտրոնի և երաժշտության լաբորատորիայի ղեկավարները։ 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.