• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցում

Փաստաթղթերի վարման, տրման, տեղեկանքների և փաստաթղթերի պատճենների տրման մասին

1. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների և սովորողների անձնական թղթային գործերը (այլ դպրոցից տեղափոխվողի անձնական գործ, կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) ընդունողը թվայնացնում (տվյալները գրանցում) և բնօրինակները ստորագրությամբ հանձնում է կրթահամալիրի փաստաթղթերի ֆոնդ` պահպանման: Փաստաթուղթը ոչ էլեկտրոնային լրացվում է, երբ սովորողը, աշխատողը գնում է կրթահամալիրից: Տեղափոխվող սովորողի անձնական գործը և պահանջվող տեղեկանքները ոչ էլեկտրոնային լրացվում, տրվում են կրթահամալիրի հաշվապահությունում, կրթահամալիրի տնօրենի հաստատած գնացուցակով: Ֆոնդում, արխիվում պահվող փաստաթղթերի պատճենները տրվում են ֆոնդավարի կամ արխիվավարի կողմից, կրթահամալիրի տնօրենի հաստատած գնացուցակով: Ֆոնդի փաստաթղթերը սահմանված կարգով ենթակա են արխիվացման: Արխիվից փաստաթղթերը դուրս կարող են բերվել միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։

2. Պետական ավարտական փաստաթղթերը հաստատված նմուշի հիման վրա, սահմանված կարգով լրացվում են համապատասխան ավագ դպրոցի, քոլեջի գրասենյակում և հանձնվում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ: Դրանք գրանցում և ստորագրությամբ հանձնում է կադրերի տեսուչը: Նա սահմանված ժամկետում չբաշխված փաստաթղթերը ստորագրությամբ հանձնում է կրթահամալիրի փաստաթղթերի ֆոնդ:

3. Կրթահամալիրում` հանրակրթական դպրոցի,  քոլեջի, կրթահամալիրի տնօրենի գրասենյակներում, հաշվապահությունում փաստաթղթերն ստեղծվում և պահպանվում են էլեկտրոնային եղանակով: Թղթով մուտք արված փաստաթղթերը (կրթության մասին վկայականներ (պատճեններ), անձնական գործեր, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների բժշկական գործեր, տեղեկանքներ, նամակներ, պայմանագրեր և այլն) թվայնացվում և պահպանվում են նույն կարգով: Դրանք կրթահամալիրի սոցիալական ցանցի միջոցով հասանելի են բոլոր նրանց, ում վերաբերում են: 
Կրթահամալիրում ստեղծվող փաստաթղթերը և տեղեկանքները աշխատողներին, սովորողներին,  ծնողներին տրվում են էլեկտրոնային եղանակով:

4. Էլեկտրոնային փաստաթղթերը պահպանվում և վարվում են հանրակրթական դպրոցի,  քոլեջի, կրթահամալիրի տնօրենի գրասենյակների էլփոստի շտեմարաններում (SkyDrive): Էլփոստի շտեմարաններում վարվող մատյաններն ամեն օր գրանցվում-թարմացվում են պատասխանատու անձի համակարգչում արտակարգ պատահարների պատճառով կորուստներից խուսափելու համար։ 

4.1 Կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարի փոստի SkyDrive-ում փաստաթղթերը ստեղծվում են գրասենյակի ղեկավարի կողմից, լրացվում են նրա, կադրերի տեսուչի, դպրոցների, քոլեջի ղեկավարների, գրասենյակների ղեկավարների, հաշվապահի կողմից ըստ սահմանված կարգի: Դրանք հասանելի են կրթահամալիրի տնօրենի, կրթահամալիրի խորհրդի, մանկավարժության կենտրոնի, ծրագրերի կենտրոնի, գնահատման կենտրոնի, ԿԳՆ հանրակրթության վարչության մասնագետի համար:

• Կրթահամալիրի կանոնադրություն
• Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ
• Կրթահամալիրի մասնաճյուղերի կանոնադրություններ, աշխատակարգեր, աշխատողների պաշտոնական հրահանգներ
• Կրթահամալիրի զարգացման ծրագիր
• Մասնաճյուղերին պետռեգիստրի կողմից տրված վկայագրեր
• Վերադաս և այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր
• Կրթահամալիրի ուղարկած պաշտոնական գրություններ
• Կրթահամալիրի ստացած պաշտոնական գրություններ
• Տնօրենի հրամաններ
• Աշխատողի անձնական գործերը
• Աշխատանքային պայմանագրեր
• Աշխատողների տեղեկատու
• Կրթության մասին (ավարտական) վկայականների լրացված նմուշներ և վկայականների հանձնման գրանցամատյաններ`

- հիմնական կրթության
- միջնակարգ կրթության
- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության
- միջին մասնագիտական կրթության

• Մասնագիտական զարգացման (վերապատրաստման) վկայագրեր
• Կրթահամալիրում իրականացվող ծախսային ծրագրերի նախահաշիվներ, հաշվետվություններ
• Ուսումնառության պայմանագրով նախատեսված վճարների մուտքերի մատյան
• Կրթահամալիրի գույքի հաշվառման մատյան
• Կրթական օբյեկտներում առկա սարքերի և սարքավորումների գրանցամատյան

- ուսումնական թվային միջոցներ
- կենցաղային սարքեր և սարքավորումներ

•Կրթական օբյեկտի սպառած ծառայությունների (ջուր, հոսանք, գազ, հեռախոս և այլ) գրանցամատյան

4.2 Դպրոցի, քոլեջի փոստի SkyDrive-ում փաստաթղթերը ստեղծվում են դպրոցի և գրասենյակի ղեկավարների կողմից, լրացվում են մանկավարժական աշխատողների կողմից ըստ սահմանված կարգի: Դրանք հասանելի են դպրոցի ծնողների, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի, մանկավարժության կենտրոնի, ծրագրերի կենտրոնի, գնահատման կենտրոնի, դպրոցի տեսուչի համար:

• Սովորողի անձնական գործերը
• Ուսումնառության պայմանագրեր
• Դասամատյաններ` դասարանի, խմբի, ակումբի, երկարօրյա խմբի հաշվառման, գնահատման մատյաններ
• Սովորողների ընդունվելու և տեղափոխվելու գրանցամատյան (շարժմատյան)
• Դպրոցի ղեկավարի հրամանների մատյան
• Սովորողների տեղեկատու
• Դասացուցակներ
• Կրթական ծրագրի կազմակերպմանն անհրաժեշտ փաստաթղթեր`

- ուսումնական պլաններ
- ուսումնառության պայմանագրով և ուսումնական պլանով որոշված կարգեր

4.2.1 Ուսումնական պարապմունքի մասնակիցների հաշվառումը  սահմանված կարգով կատարվում է հաշվառման մատյաններում։ 

4.2.2 Սովորողների ուսումնական աշխատանքի գնահատումը սահմանված կարգով կատարվում է գնահատման էլեկտրոնային մատյաններում։ 

4.3  Mskh.am-ում  հրապարակվում են

• Կրթահամալիրի կանոնադրություն
• Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ
• Կրթահամալիրի մասնաճյուղերի կանոնադրություններ, աշխատակարգեր, աշխատողների պաշտոնական հրահանգներ
• Կրթահամալիրի զարգացման ծրագիր
• Վերադաս և այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր
• Տնօրենի հրամաններ
• Աշխատողների տեղեկատու
• Կրթահամալիրում իրականացվող ծախսային ծրագրերի նախահաշիվներ, հաշվետվություններ
• Դասացուցակներ
• Կրթական ծրագրի կազմակերպմանն անհրաժեշտ փաստաթղթեր`

- կրթական ծրագրեր, ուսումնական նախագծեր
- ուսումնական պլաններ
- առարկայական ծրագրեր
- ուսումնառության պայմանագրով և ուսումնական պլանով որոշված կարգեր

• Կրթահամալիրի կողմից իրականացվող գնումների մասին հայտարարությունները