• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Այցելություն Սևանի Լճաշեն գյուղ

Նկարագրություն: 
Սևանի Լճաշեն գյուղում տեղի ունեցավ <<Մեր կիկլոպյան յուրօրինակ պատը>> նախագծի բացումը: Նախաձեռնողը <<Սևակ>> միությունն էր: Լճաշենում հավաքված պլաստիկ շշերից և կենցաղային այլ աղբից ստեղծվել է յուրօրինակ մի <<պատ>>, որի հեղինակը արվեստագետ Ալինա Մնացականյանն է: Մենք եղանք նաև գյուղի տարածքում գտնվող կիկլոպյան ամրոցի մոտ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողները: Այնուհետև տեղի ունեցավ յուրօրինակ <<պատի>> բացումը, խոսեցին և' հեղինակը` Ալինա Մնացականյանը, և' գյուղի բնակիչները, և' <<Սևակ>> միության ղեկավարը` Նազենին: Մենք էլ, առիթից օգտվելով, գյուղի բնակիչներին նվիրեցինք մեր դպրոցի դասագրքերից: Շատ հետաքրքիր ու տպավորիչ օր էր: Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ

Կարծիք

Լավ նախաձեռնություն է եղել և լավ մասնակցություն: Էրեխեք ջան, Թոփչյան Արմինեն հիացած էր ձեզնով, իսկ նա հեշտ հիացողներից չէ, ասեմ, իմանաք: Կեցցեք: Իսկ էդ երեքլիտրանոց կարմիրը գինի՞ է, էրեխեք ջան:

Այո', տիկին Մարիետ, երեքլիտրանոց կարմիրը իսկապես գինի է, այն էլ յոթ տարվա հնեցման, ճիշտ է ես չեմ փորձել, բայց ընկեր Կարենը շատ էր  հավանել:

Եթե ընկեր Կարենը հավանել է, ուրեմն ձևակերպումը` գինի էր, ցավոք ճիշտ կլինի, Տաթևիկ ջան....

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.