• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

mskh.am-ում առցանց քննարկման կազմակերպման կարգ

mskh.am-ում առցանց քննարկման  (ժողովի) կազմակերպումը նախատեսվում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով: Քննարկման թեման, պատասխանատուին որոշում են կրթահամալիրի տնօրենը կամ ծրագրերի կենտրոնի ղեկավարը: Քննարկումը բաց է: Դասավանդողները քննարկմանը  մասնակցում են mskh.am-ի իրենց էջերից: 

Քննարկվող փաստաթղթերը պատասխանատուն հրապարակում է (տեղադրում է mskh-ում, ուղարկում էլեկտրոնային հասցեներին) քննարկումից առնվազն երեք օր առաջ:

Քննարկման հայտարարությունը կայքի առաջին էջում մնում է մինչև քննարկման ավարտը:

Քննարկման մասնակիցները հարցեր, առաջարկությունները, դիտարկումները «Կարծիքներ» բաժնում կարող են գրանցել մինչև քննարկումն սկսելու ժամը:

Առցանց քննարկմանը (ժողովին) մասնակցությունը հաշվառվում է աշխատողի աշխատաժամանակում, նրա ամսական, կիսամյակային հաշվետվության մեջ։ Քննարկմանը չմասնակցելու (քննարկման նյութերը հրապարակելու պահից մինչև քննարկման ավարտը) դեպքում աշխատողն ըստ կարգի զգուշացնում է նախօրոք: Քննարկումից հետո (նույն օրը) դպրոցների (գրասենյակների) ղեկավարները կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում իրենց համար որոշված աշխատանքից բացակաների ցուցակը: 

Քննարկման պատասխանատուն քննարկման մեկ օրվա ընթացքում ամփոփում է արդյունքները, կրթահամալիրի տնօրենին ներկայացնում հաշվետվություն: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.