• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մայիսի 3-ը՝ Արևի միջազգային օր, Մամուլի ազատության միջազգային օր

 

Մայիսի 3-ը Արևի միջազգային օրն է: Երկրագնդին ամենամոտ աստղի միջազգային օրը նշելու առաջարկությունն արել է Արեգակնային էներգիայի միջազգային ընկերությունը:  Տոնը նշվում է 1994 թ-ից:

Մայիսի 3-ին նշվում է  նաև Մամուլի ազատության համաշխարհային օրը: Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից՝ 1993 թ-ին:

 

 

Կարծիք

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակը 1980թ.-ից ուսումնասիրող Freedom House ամերիկյան հեղինակավոր կազմակերպության հրապարակած հերթական` 2010 թ.-ի զեկույցի համաձայն` աշխարհի 196 երկրների 35 տոկոսում մամուլը ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ։ Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։ Հայաստանը, ինչպես և 2002թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս դասվել է մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքին (146-րդ), և Կամերունի, Կոտ դը Իվուարի, Մարոկկոյի, Քաթարի հետ միասին, որոնք 147-150-րդ տեղերում են, ունի նույն ցուցանիշը: Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:

Մայիսի 3-ը նաև մամուլի ազատության համաշխարհային օրն է:
By Գրիգորյան Լիլիթ 11-3

Կարծիք ավելացնել