• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

SPARE-ԷՌՕԴԾ հերթական սեմինարը

Կրթահամալիրի էկոլոգիայի երեք ուսուցիչներս` Նալբանդյան Հասմիկ, Ասատրյան Մարթա, Առաքելյան Գայանե, ապրիլի 7-ին, մարմարյա սրահում մայրության ու գեղեցկության տոնը նշելուց, Սուրբ Երրորդության ծաղիկ Անյուտայի աչիկները նվեր ստանալուց հետո Մեդիակենտրոնում մասնակցեցինք ԷՌՕԴԾ միջազգային ծրագրի հերթական սեմինարին: Ինչպես միշտ, սեմինարին մասնակցում էին էկոլոգիական խնդիրներով մտահոգված ուսուցիչներ ՀՀ տարբեր մարզերից, ովքեր տարիներ շարունակ կամավոր աշխատել են այս ծրագրով:

Ամփոփվեցին միջազգային մրցույթի արդյունքները, որոնք մանրամասն լուսաբանված են spareworld.org կայքում: Ներկյացվեց կրտսեր դպրոցի համար թարգմանված ԷՌՕԴԾ գիրքը: Քննարկվեց ջերմամեկուսացման նոր առաջարկը` <<ինչպես տաքացնել բետոնե հատակը>>:

Ծանոթացանք <<Կանաչ արահետ>> երիտասարդական համաժողովների անցկացման կարգին, <<Մենք կարող ենք>> շարժման գործունեությանը:

Մենք ներկայացրեցինք Էկոտուր մրցույթի հայտարարությունը ընդմիջմանը մասնակիցներին հրավիրեցինք աստղացուցարան: Մասնակից ուսուցիչներին շատ հետաքրքրեց այն: Նրանք քննարկեցին կրկին սովորողների հետ այցելության պայմանները Լևոն Արամյանի և Արմինե Ղազարյանի հետ:

Հյուրասիրությունից և ծաղիկներ նվեր ստանալուց հետո բաժանվեցինք` կրկին հանդիպելու ակնկալիքով: