Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Մեր ակտիվ արձակուրդները

Այսօրվանից սկսվեցին գարնանային արձակուրդները: Չնայած դրան, մենք էլի անցկացնում ենք բավական ակտիվ, հետաքրքիր, հագեցած օրեր: Ուզում ենք պատմել մեր՝ Էլեոնորի ու Վիկայի, այսօրվա օրվա մասին: Այսօր պետք է մասնակցեինք «Արևածաղիկ» թերթի խմբագրության կազմակերպած մրցույթի երրորդ փուլին՝ հարցազրույցին: Մինչև երրորդ փուլին հասնելը անցել էինք մյուս երկու փուլերը: Դրանք հեշտ էին` շարադրություն էր պետք գրել: Հանդիպեցինք իրար ու նստեցինք երթուղային: Երթուղայինում էլ մի կին կար` իր շունիկի հետ: Կարծում ենք` շունիկը մեզ հավանել էր, անգամ երթուղայինից իջնել չէր ուզում: Իսկ խմբագրությունում մեզ շատ ջերմ ընդունեցին: Ծանոթացանք մի քանի անծանոթների հետ, հետո սկսվեց հարցազրույցը կամ ավելի ճիշտ կլինի ասել` զրույցը: Լրագրող Նունե Ալեքսանյանը զրուցում էր մեզ հետ, հարցեր տալիս հայ կոմպոզիտորների, հայ և արտասահմանյան գրողների, նկարչների, արվեստի մասին: Զրուցելուց հետո մեզ ասացին, որ այս փուլն էլ ենք անցել: Հիմա պիտի մեկ ամիս փորձաշրջան անցնենք: Ի դեպ` մեզ հետ կլինի նաև Լիա Մովսիսյանը: Թերևս այսքանը, մեր հետագա գարծունեության մասին էլի կպատմենք, էլի mskh-ում: 

Կարծիք

Շատ ապրեք, Վիկա, Էլեոնոր և Լիա: Բա ինչու չեք պատմել շունիկի, տիկնոջ, մեկ էլ...մասին: Ճիշտն ասած` ֆեյսբուքյան մեր խոսակցությունից ինձ ավելի դուր եկավ ձեզ հանդիպած էն երրորդ կերպարը:

Կեցցե'ք, երեխեք ջան: Կասկած չկար, որ կհաղթեիք:

Շատ ուրախ եմ,հուսով եմ մեկ ամիս հետո նույնպես կլինենք միասին:
By Լիա Մովսիսյան

Հաջողություն եմ մաղթում, սիրելի Վիկա և Էլեոնոր:

Ընկեր Մերի բա ես:
By Լիա Մովսիսյան

Շատ ապրեն իմ աղջիկները:Կեցցե'ք:Հաջողութուն ձեզ հետագա փուլերում:

Լավ, դրա մասին արդեն էստեղ կպատմեմ: Ավելի լավ կլինի մեջբերեմ տիկին Նունեի ասած ֆեյբուքյան քննարկման կարծիքներից, և այսպես` «Այն ժամանակ, երբ շունիկը փորձում էր «ուտել» ինձ, օգնության հասավ իր ոճով տարբերվող մի երիտասարդ, հասկացանք էլի` քյառթու էր, բայց օգնեց ինձ...Օգնեց այնքանով, որ չթողեց, որ շունիկը բարձրանար շորերիս վրա: Դե ախր շունիկը ոչ այնքան խելոք ու ոչ այնքան մաքուր էր»: Դե չենք ճանաչում, բայց ասում ենք` շնորհակալություն, ապրես: Հ.Գ. Կարծիքը մի քիչ խմբագրել եմ, որ մի քիչ գրական լինի, ինտերնետային նշաններից զուրկ ու հասկանալի:

Լավ է, էրեխեք ջան, ապրեք, շնորհավորում եմ: Բայց որ ձեզ նամակ եմ ուղարկում, չեք պատասխանում, լավ չեք անում կամ շատ վատ եք անում:Սպասում եմ...

Ապրեք, աղջիկներ ջան...

Տիկին Մարիետ ջան, ճիշտն ասած` չէի կարդացել Ձեր կարծիքը: Քիչ առաջ պատասխանեցի: Մյուսներին`շնորհակալություն կարծիքների համար:

Վիկա ջան, շատ ապրես ֆեյսբուքյան գրառումդ ինտերնետային նշաններից ազատելու ու գրական հայերեն մատուցելու համար: Շնորհակալություն:

Շատ շնորհակալություն:
By Հարությունյան ...

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.