Մարտի 29-ին, ժամը 11:00-ին կենտրոնում տեղի ունեցավ «Շինանյութերի գնահատող հանձնաժողովի» նիստը, որին մասնակցում էին «Լևաիդ Պլաստ» ՍՊԸ-ն, «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ն, «Շեն Կոնցեռն» ՓԲԸ-ն, Ա/Ձ «Նաիրա Նազարյան», «Դելտա-ինտեգրալ» ՍՊԸ-ն:
Մարտի 21-ին, ժամը 11:00-ին կենտրոնում տեղի ունեցավ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ» գնման մրցույթի հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ԱՁ Ոսկան Պետրոսյանը, «Դոլֆին» ՍՊԸ-ն, «Փիսի Թրենդ» ՍՊԸ-ն:
Ս/թ մարտի 4-ին ժամը 11:00-11:45 տեղի ունեցավ գրենական պիտույքների գնումների հայտարարված մրցույթի գնային առաջարկների բացման մասին նիստը, որին մասնակցում էին՝ ՛՛Պապիրուս Գլոբալ՛՛ ՍՊԸ-ն, ՛՛Մանվելյան եղբայրներ՛՛ ՍՊԸ-ն և ՛՛Արվատեկ՛՛ ՍՊԸ-ն: Կից ներկայացված է նիստի արձանագրությունն և մասնակիցների գնային առաջարկները:
EducationUSA մրցունակ աշակերտների ակումբը խմբային ինտենսիվ խորհրդատվական ծրագիր է, որն աջակցում է ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ցանկանում են մրցունակ լինել՝ որպես ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների դիմորդներ:
Մայիսի 24-ին՝ ժամը 10.00 մայր դպրոցի մարմարյա սրահում սկսվում է շրջանավարտների «Ցտեսություն» տոնախմբությունը: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առավելագույնը կանի միասին ուրախանալու, տոնը որևէ միջադեպով չփչացնելու համար: Մենք այդ օրը գալիս ենք դպրոց սովորականի նման` հասարակական տրանսպորտով, ոտքով, խաղաղ, ուրախ, կիրթ… Բոլոր այլ ցուցադրական դրսևորումները սեբաստացու վարքին անհարիր են և դպրոցների տնօրենների ու իմ կողմից կտրուկ կասեցվելու են:
Մայիսի 24-ին՝ ժամը 10.00՝ ուրախ տոնախմբություն յուրաքանչյուրիս: