Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
23.05.2013

Արտակարգ պատահար

Արտակարգ պատահար

Jan
14

Հունվարի 14-ին, առավոտյան ժամը 9:00-ին հայտնի դարձավ, որ Կենտրոնի առաջին հարկի համակարգչի մոնիտորը (19 դյույմ, 3x4)  անհայտ պայմաններում անհետացել է: Կատարված հարցումները բերեցին որոշակի եզրահանգման:
Խնդրում ենք վերադարձնել անհրաժեշտ ուսուցման գործիք մոնիտորը:

Գոնե ասեք` գլխիդ ճարը տես

Nov
19

Սույն թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան, ես հայտնաբերեցի, որ 2-7 լսարանի փականը վնասված է և չի աշխատում:

Արտակարգ պատահար

Aug
22

Հիմնական դպրոցի նախակրթարանի խմբում հայտնաբերվել է ջրծաղիկի մեկ դեպք: Հիվանդը` Արարատ Սաֆարյան:Ձեռք են առնվել համապատասխան միջոցներ:

Արտակարգ պատահար

Jun
02

Գեղարվեստի դպրոցը 2 օր շարունակ զրկված է ոռոգման ջրից: Պատահարի մասին տեղեկացվել է փոխտնօրեն Ռ. Սահակյանցին:

Արտակարգ պատահար

Jun
01

 

Արհեստագործական ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Արման Նազարեթյանը մայիսի 30-ին` ժամը 14:00 -15:00-ի սահմաններում փողոցում իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը: Ընկնելու պատճառով վնասել է գլուխը և ծունկը:

Արմանը գտնվում է 3-րդ մանկական հիվանդանոցում:Այսօրվա տվյալներով նա իրեն լավ է զգում:

Արտակարգ պատահար

May
29

Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի Կարապետյան Էլլադան, 9-րդ դասարանի Վարդազարյան Շողակաթը, 3-րդ դասարանի Կարեն Մելիքյանը հիվանդացել են ջրծաղիկ վարակիչ վիհանդությամբ:

Արտակարգ պատահար

May
21

9-5 դասարանի սովորող Ռուստամյան Դավիթը հիվանդացել է ջրծաղիկ վարակիչ հիվանդությամբ:

   Ջրծաղիկի ժամանակ կլինիկական առողջացումը սկսվում է ոչ շուտ, քան հիվանդության 10-րդ օրը: Հիվանդը համարվում է վարակիչ ցանավորման ամբողջ ընթացքում և մինչև 5-րդ օրը՝ հաշված ցանավորման վերջին էլեմենտի ի հայտ գալը:

Կոտրվել է մարզադահլիճի ապակին

May
21

2012թ. մայիսի 15-ին 7-1 դասարանը կոտրել է մարզադահլիճի ապակին: Կրթահամալիրին հասցված վնասը կազմում է 1.500 դրամ: Վնասը կփոխհատուցվի 7-1 դասարանի սովորողների միջոցով:

Թունավորում դեղահաբի սխալ օգտագործման պատճառով

May
18

   Վարժարանի ավագ դպրոցի 11-2 դասարանի սովորող Թովմասյան Ռիման մայիսի 17-ին  գլխացավի դեմ ընդունել է տատիկի տված դեղահաբը` ասկոֆեն, գլխացավը չմեղմանալու պատճառով շարունակել է ընդունել  և ստացել թունավորում` գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ:

Առողջապահական ծառայությունից տեղեկացնում են

May
16

   Ավագ  դպրոցի  գրասենյակից  հայտնում  են,  որ 10-1  դասարանի  սովորող  Մանուկյան  Մոնիկան  հիվանդացել  է  կարմրուկով:

Կարմրուկը  սուր  վարակիչ  վիրուսային  հիվանդություն  է:

Արտակարգ պատահար

Apr
17

Այսօր Գեղարվեստի դպրոցի գրասենյակի քաղաքային հեռախոսահամարը օրվա ընթացքում չի գործել` գծի վնասված լինելու պատճառով: Անսարքության մասին տեղեկացվել է ԱՀԿ, որտեղ գրանցվել է ահազանգը և, որտեղից մեզ խոստացել են օրենքով սահմանված երեք օրվա փոխարեն մեկ օրվա ընթացքում վերանորոգել գիծը:
Մինչև հեռախոսագծի վերականգնումը բոլոր հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 093091504:
Գրասենյակի ղեկավար` Ծովինար Սարգսյան

Արտակարգ պատահար

Apr
16

8-4 դասարանի սովորող Օսիպով Կարենը շաբաթ օրը հասարարական նախագծի ժամանակ վնասել է ոտքը:Երեկոյան ծնողը դիմել է բժշկի:Վնասվածքի պատճառով  Կարենը 25 օր կստանա տնային ուսուցում:

Արտակարգ պատահար

Apr
14

Ապրիլի14-ին` ժամը16.10-ին, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Էդուարդ Սահակյանը,դասերը վերջացնելուց հետո` տունդարձի ճանապարհին,  դպրոցի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում ընկերների հետ խաղալիս ընկել է սղարանից և ստացել վնասվածք.  կոտրել է ձեռքը: Ընկերներն Էդուարդին ուղեկցել են տուն, ստացել է անհրաժեշտ  բժշկական օգնություն:

 

Կոտրված ապակին կվերականգնվի

Apr
11

Այսօր` ուսումնական պարապմունքների ավարտից հետո,  ժամը 14:55-ին Նոր դպրոցի 5.2 դասարանի սովորող Էդգար Գալստյանը բակից գնդակով  հարվածել է գրասենյակի պատուհանին, որի արդյունքում ապակին կոտրվել է:Էդգար Գալստյանի մայրն անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին: Կոտրված ապակին մինչև շաբաթվա վերջ ծնողների միջոցներով կվերականգնվի:

Ջրծաղիկի դեպք Միջին դպրոցում

Apr
04

    Միջին դպրոցի գրասենյակից հայտնում են, որ գրանցվել է ջրծաղիկի երկու նոր դեպք`

         Գալստյան Լուսինե 7-1 դասարան և Թոփուզյան Դավիթ 9-3 դասարան:

Արտակարգ պատահար

Mar
31

Գեղարվեստի դպրոց

Արտակարգ պատահար

Mar
16

 

Գեղարվեստի  դպրոց-պարտեզում  գրանցվել  է  ջրծաղիկի դեպք` Սահակյան Լևոն, 3-րդ դասարան:

Արտակարգ պատահար

Mar
13

Ջրծաղիկի դեպք Հիմնական դպրոցում

Ջրծաղիկի դեպք Միջին դպրոցում

Mar
12

   

 

   Միջին  դպրոցի  9-2  դասարանում  գրանցվել  է  ջրծաղիկի  դեպք՝  Պետրոսյան  Ջուլիանա:

   Ջրծաղիկով մինչև  հիմա  չհիվանդացած  համադասարանցիների  նկատմամբ  սահմանվել  է  կարանտին՝11-21  օր՝  հաշված  վերջին  շփումից:

Արտակարգ պատահարի մասին

Mar
02

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ,
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
12-02-069
29 փետրվարի 2012թ.

Ջրծաղիկի դեպք

Mar
02

Հայտնաբերվել է ջրծաղիկի դեպք Նոր դպրոցում.Բաբայան Մոնիկա 2-1 դասարան

Ջրծաղիկի դեպք միջին դպրոցում

Mar
02

Միջին դպրոցի 7-4 դասարանում գրանցվել է ջրծաղիկի նոր դեպք՝ Կարապետյան Սուրեն:
Ըստ գոյություն ունեցող առողջապահական հրահանգների, 7-2, 7-4  և 9-1 դասարանների ջրծաղիկով մինչև հիմա չհիվանդացած երեխաների նկատմամբ սահմանվում է կարանտին 11-21 օր՝ հաշված վերջին շփումից:

Կրթահամալիրի առողջապահական ծառայությունը այդ երեխաներին ամեն օր կատարում է ջերմաչափում և հետևում մաշկին:

Ջրծաղիկի նոր դեպք

Feb
29

Հայտնաբերվել է ջրծաղիկի նոր դեպք միջին դպրոցում, Ղարիբյան Վահե 9-1 դասարան:

Առողջապահության նախարարությունից հայտնում են...կարդացեք այստեղ

Արտակարգ պատահար Գեղարվեստի դպրոցում

Feb
23

Փետրվարի 16 –ի առավոտյան Գեղարվեստի ավագ դպրոցում գրանցվել է արտակարգ պատահար:

Subscribe to RSS - Արտակարգ պատահար