Languages

  • Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
26.05.2013

Ամառային կինոդիտում

Մենք

Aug
19

Առանց մեկնաբանության...

Ֆիլմը դիտեք այս հղումով:

Կյանքի հայելի

Aug
19

"Le Miroir" կարճամետրաժ ֆիլմը յուրահատուկ ձևով ներկայացնում է կյանքի ընթացքը՝ մանկությունից մինչև ծերություն, որը ֆիլմում արտացոլվում է լոգարանի պատից կախված հայելու միջոցով: Ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղումով:

" The Boy In The Striped Pajamas "

Aug
14

Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում II համաշխարհային պատերազմի ժամանակ և ներկայացվում են ութամյա տղայի՝ Բրունոյի աչքերով: Վերջինիս պատահական հանդիպումը և ծանոթությունը հրեա փոքրիկ տղայի հետ, ով ապրում էր փշալարերի հետևում, ֆիլմի վերջում հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների:

Մի մարդ

Jul
18

Ֆիլմը մասնագիտությամբ երաժիշտ ՄԻ ՄԱՐԴՈՒ մասին է, որը ծնված է ստեղծագործելու, տարբեր ոլորտներում իրեն դրականորեն ցուցաբերելու և իրեն շրջապատող մարդկանց համար բարության ու ջերմության աղբյուր հանդիսանալու համար..Մաղթում եմ հաճելի դիտում...

Իմ քաղաքը

Jul
15

Ֆիլմը  պատմում է ջրցան մեքենաների  մասին, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը, բայց մենք նրանց չենք տեսնում: Ցուցադրվում են, այս գործին նվիրված մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատում  և պահպանում են քաղաքի մաքրությունը: Ֆիլմը պատմում է մի աշխատանքի մասին, որը չափազանց կարևոր է և ոչ բոլորի համար տեսանելի:

Vincent

Jul
12

Առաջարկում եմ դիտել այս յուրօրինակ անիմացիոն ֆիլմը՝ ստեղծված հանրահայտ կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր Թիմ Բարթոնի կողմից: Ֆիլմը պատմում է մի փոքրիկ տղայի՝ Վինսենթի մասին, ով անընդհատ փախչում է իր ձանձրալի առօրյայից դեպի մռայլ երազների աշխարհ:

Ամենածեր կատուն

Jul
11

 

Կենդանիները կազմում են մեր հասարակության մի մասը: Նրանք նույնպես կարիք ունեն խնամքի,ուշադրության: Ֆիլմը պատմում է տարեց կնոջ մասին , ով հնարավորություններ չունենալով  սեփական կարքիները հոգալու համար, ամեն միջոցի դիմում է ,որպեսզի կարողանա իր փոքրիկ տանը պահլ 28 կատուների: Փոքրամարմին տատիկը  հիանալի օրինակ է յուրաքանչյուրի համար:

Subscribe to RSS - Ամառային կինոդիտում